Կորոնավիրուսով հիվանդներին հիվանդանոցներից կտեղափոխենք հյուրանոցներ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Այս պահին ունենք կորոնավիրուսի 290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ. մյուսը ՀՀ քաղաքացի է: Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

«Այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացման դեպք: Մոտ 100 քաղաքացի մեկուսացված ռեժիմից դուրս է եկել: Նրանց մոտ ախտորոշումը բացասական է եղել, չեն էլ հիվանդացել: Այսօր էլ սպասում ենք առողջացման և ապամեկուսացման դեպքերի»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, այն պացիենտները, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, բայց նրանց վիճակը թեթև է, որևէ բուժում չեն ստանում կտեղափոխվեն հյուրանոցներ. «Նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ: Այսօր պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում ու որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք, ըստ էության, մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի տեղավորենք նրանց հյուրանոցներում՝ ապահովելով սննդով»:

Փաշինյանի խոսքով, պետք է բանակցել հյուրանոցների հետ, որ այնպիսի գին սահմանվի, որը չի կարող շուկայական լինել. «Մենք, իհարկե, արտակարգ դրության պայմաններում ունենք հնարավորություն վարչական որոշումով հարցը լուծել, բայց այդ ճանապարհով չենք գնա, կբանակցենք հյուրանոցների հետ, որոշակի գին կպայմանավորվենք»:

Մանրմասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան