«Հայաստան» համահայկական հիմնադրամը COVID-19 համաճարակի դեմ պայքարում առցանց 50,000 ԱՄՆ դոլար է հավաքագրել

Լուրեր

01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:30
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր կորոնավիրուսի COVID-19 համաճարակի դեմ ուղղված պայքարում շարունակում է սատարել ՀՀ առողջապահության նախարարությանը։ Ներկայիս իրավիճակը վերահսկելի դարձնելու նպատակով Հայաստան շարունակաբար ներմուծվում են մեծ քանակով բժշկական պարագաներ, ինչպես նաև սարքավորումներ։ Շնորհակալություն ենք հայտնում նաև տարբեր երկրներում գտնվող մեր տեղական մարմիններին, որոնք մեծապես աջակցում են այս գործընթացին թե դրամական և թե տարբեր ապրանքների տեսքով։ Շուտով Հայաստան կհասնեն 7 արհեստական շնչառական համակարգեր, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ: Ֆրանսիայի տեղական մարմնից գալիք շաբաթվա ընթացքում սպասում ենք 20-ական հեռահար ջերմաչափ և թթվածնի խտացուցիչ սարք, որոնց կեսը կուղարկվի Արցախ։

Մարտի 25-ին թվով 800 3M տիպի բարձրորակ դիմակներ փոխանցվեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ 70 հատ բժշկական հանդերձանք՝ ՀՀ ԱՆ Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին։ Եվս 1000 նույնատիպ դիմակ և 100 հատ բժշկական հատուկ հանդերձանք կփոխանցվի մոտ օրերս։

Ավելի վաղ, շուրջ 800 կգ ընդհանուր քաշով մեծաքանակ կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաև ախտահանիչ բժշկական պարագաներ, ներառյալ՝ բժշկական պաշտպանիչ հանդերձանք, դեմքի ռեսպիրատորային դիմակներ, ախտահարիչ հեղուկների համար հատուկ շշեր, ախտահանիչներ, պաշտպանիչ ակնոցներ, թվային ջերմաչափեր և այլ միջոցներ էին տրամադրվել առողջապահության նախարարությանը հիմնադրամի ԱՄՆ–ի արևմտյան շրջանի գրասենյակի, «Chevy Chase Surgery Center»-ի և «Հայ օգնություն միություն» աջակցությամբ:

Հիմնադրամի կայքում COVID-2019 համաճարակի դեմ հատուկ առցանց դրամահավաք–արշավ է կազմակերպված։ Ներկայումս հավաքագրվել է ավելի քան 50,000 ԱՄՆ դոլար։ Հավաքագրված գումարը կծառայի ՀՀ առողջապահության նախարարության ամենից առաջնային կարիքներին։ Դուք ևս կարող եք միանալ COVID-2019 համաճարակի դեմ հիմնադրամի հատուկ առցանց դրամահավաք-արշավին հետևելով այս հղմանը՝ https://bit.ly/2wsYuk9։

Կից ինֆոգրաֆիկան հակիրճ ներկայացնում է Հիմնադրամի վերջին երկու շաբաթվա ընթացքում համաճարակի դեմ ուղղված աշխատանքները։