Ռուսական մամուլը պնդում է, որ ԱՄՆ-ից Թուրքիա մեկնած ինքնաթիռում միջուկային զենք է եղել

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը
Մարտի 24-ին ԱՄՆ-ի Քիրթլենդ ռազմաբազայից օդ բարձրացած  Boeing C-17 Globemaster III տիպի բեռնափոխադրող ինքնաթիռ է վայրէջք կատարել Թուրքիայի Ադանա նահանգում գտնվող Ինջիրլիք ռազմաբազա: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ մի վարկած են առաջ քաշում, ըստ որի՝ այդ ինքնաթիռի մեջ եղել է միջուկային զենք. գրում է ermenihaber.am-ը:
Նման վարկածի պատճառ է դարձել այն, որ  վերոնշյալ ինքնաթիռն առանց տրանզիտի անցել է 11.000կմ, ապա նոր վայրէրջք կատարել:  Ռուսական մամուլը պնդում է, որ նման թռիչք իրականացնելու համար ինքնաթիռը հատուկ նախապատրաստական աշխատանքներ պետք է անցներ:
«Սովորաբար նման ինքնաթիռները երկար թռիչքներ իրականացնելու համար մինչև վերջնակետին հասնելը,  պարտադիր վայէրջք են կատարում երրորդ երկիր, որպեսզի լիցքավորվի վառելիքով»,- գրում է ռուսական մամուլը
Ուշագրավ է նաև այն, որ ըստ ռուսական մամուլի՝ ամերիկյան այդ ռազմաբազայում առկա է մոտ 50 միավոր միջուկային զենք: Ընդ որում  այդ ինքնաթիռն օգտագործվում է հիմնականում ՆԱՏՕ-ի զինված ուժերի կողմից:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ամերիկյան մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ ԱՄՆ-ից մեկնած ռազմական բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Ինջիրլուքում, սակայն թե ինչ նպատակով՝ ամերիկյան ԶԼՄ-ները չէին մանրամասնում: