«Գազպրոմը» ստիպել է աշխատակիցներին գնալ աշխատանքի, տեսուչներին հրահանգված է անջատել չվճարողների գազը

Լուրեր

10.04.2025 | 23:30
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.04.2025 | 23:14
Նեթանյահուի գրասենյակը մանրամասներ է հայտնել Ադրբեջանում կայացած Իսրայել-Թուրքիա հանդիպումից
10.04.2025 | 23:01
ԱՄՆ-ի կողմից Չինաստանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը 145% են կազմում
10.04.2025 | 22:46
Երևանի շենքերից մեկում քաղաքացին աշխատանքներ իրականացնելիս տանիքից ընկել է
10.04.2025 | 22:38
Էրդողանը 13 տարվա մեջ առաջին անգամ հանդիպել է Թուրքիայի քրդամետ կուսակցության անդամներին
10.04.2025 | 22:24
Որքան պետք է լինի ցնցուղի ջրի ճնշումը. Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել
10.04.2025 | 22:11
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կժամանի Հայաստան
10.04.2025 | 22:00
ՀՀ-ն եզակի երկիր է, որը զորավարժություն կանի և ԱՄՆ-ի, և Իրանի հետ․ ԱՄՆ զորքերի գալը Թեհրանին վտանգ չէ․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2025 | 21:51
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
10.04.2025 | 21:43
Բաքվում շինծու գործերով դատական նիստում հայ գերիները հարցաքննվել են
10.04.2025 | 21:32
Բողբոջած ծառերը հատել են, կոճղերը՝ ծածկել. պաշտոնյան պնդում է՝ «չորացած էին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2025 | 21:19
«Վարձի օրերը գալիս են, ես չեմ տեղավորվում, պետք է աշխատեմ»․ արցախցի կինն անգործ է մնացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2025 | 20:43
Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել դեղ ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ
10.04.2025 | 20:27
Թուրքիայից Հայաստան արտահանումը 2025թ. առաջին եռամսյակում կազմել է 106․000 դոլար
10.04.2025 | 20:13
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Բոլորը

«Գազպրոմ Արմենիան» իր աշխատակիցներին ստիպել է թերթիկներ լրացնել և այսօր ներկայանալ աշխատանքի։ Այս մասին Factor.am-ին են ահազանգում ընկերության աշխատակիցները:

«Ամբողջ Երևան գազի աշխատակիցներին ստիպել են թերթիկներ լրացնել և գնալ աշխատանքի՝ այն պարագայում, երբ որևէ կենսական նշանակության աշխատանք նրանք չեն կատարում՝ տեսուչներ են, որոնք մարդկանցից հավաքում են գազի վճարը։ Տեսուչ աշխատողների մեծ մասը 60-ից բարձր տարիքի անձինք են, որոնք լինելով ռիսկային խմբում, վտանգի են ենթարկելու նաև իրենց ընտանիքների անդամներին»,- փոխանցում են ընկերության՝ մեզ ահազանգած աշխատակիցները։

Ընկերության այս գործելաոճը հակասում է նաև բաժանորդների հետ մատակարարման պայմանագրին։ Ըստ 9-րդ կետի, որով կարգավորվում են ֆորսմաժորային իրավիճակները, «կողմերը պայմանագրով սահմանված պարտավորությունների չկատարման համար պատասխանատվություն չեն կրում, եթե այն հետևանք է ֆորմաժորային իրավիճակի։

Ըստ պայմանագրի՝ ֆորսմաժոր են համարվում արտակարգ և անխուսափելի դեպքերն ու իրադարձությունները, որոնք առաջացել են կողմերի կամքից անկախ և միաժամանակ՝ անկախ վերջիններիս գործադրած ջանքերից խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված կողմերի գործադրած ջանքերին։

Factor.am-ին «Գազպրոմ Արմենիայի» աղբյուրները նաև հայտնում են, որ «Երևան գազում» ժողով է տեղի ունեցել, որի ժամանակ ընկերությունը հրահանգել է դադարեցնել գազի դիմաց չվճարած քաղաքացիների գազամատակարարումը։

Աշխատակիցների հակադարձմանը, թե ինչպես է հնարավոր կորոնավիրուսի այս օրերին նման քայլի գնալ, պատասխանել են, որ այդպես «Գազպրոմի» ղեկավարությունն է որոշում կայացրել։

Խնդիրն այն է, որ այս գործելաոճը հակասության մեջ է մտնում ՀՀ պարետի՝ ամբողջ հանրապետությունում անձանց տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ որոշման հետ։ Բացի այդ, աշխատակիցների մեծ խմբեր են կենտրոնացել «Գազպրոմի» գրասենյակներում՝ լավ հող նախապատրաստելով կորոնավիրուսի տարածման համար։

Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել «Գազպրոմ Արմենիայի» մամուլի ծառայության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Ընկերության Կենտրոն մասնաճյուղի ընդունարանից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ չվճարելու դեպքում գազի մատակարարարումն անջատվելու է։ Բացի այդ, հաստատեցին մեր այն տեղեկությունը, որ բոլոր աշխատկիցները ներկայացել են աշխատանքի․ «Բոլորն էլ դուրս են եկել գումարների հավաքագրման համար»։

Ռոբերտ Անանյան