Բունդեսթագի պատվիրակության հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը

Լուրեր

28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
28.03.2026 | 19:00
Եթե Գզոյանի նվիրած գիրքը «սադրիչ էր»,ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը հեղինակին պարգևատրել. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 18:57
Արարատ Միրզոյանը և Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
28.03.2026 | 18:43
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց առանց Սպերցյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 18:25
Վարժական հավաքի մասնակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ կասկածվող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
28.03.2026 | 18:11
Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան
28.03.2026 | 18:00
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 17:51
0% կանխավճար և նոր հնարավորություններ․ Ամերիաբանկի առաջարկները` TOON EXPO-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.03.2026 | 17:41
Հայտնաբերվել է ջերմոց, թմրանյութի արտադրամաս և մեծ քանակի թմրամիջոցներ․ ՆԳՆ
28.03.2026 | 17:27
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
28.03.2026 | 17:22
Ջրի մակարդակի բարձրացում և քարաթափումներ․ իրավիճակը՝ ժամը 17։00-ի դրությամբ
28.03.2026 | 17:11
Արագածում ձյան բարձրությունը՝ 3 մետրից ավելի
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Դորիս Բարնեթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 
 
Պատվիրակության՝ Հայաստան այցի նպատակը «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագրի 2018 թվականի հայ մասնակիցների ընտրությունն է:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը, միջխորհրդարանական կապերի սերտացումն ու փոխադարձ շփումների ակտիվացման կարևորությունը: Արփինե Հովհաննիսյանը գիտակրթական կապերի զարգացման տեսանկյունից բարձր է գնահատել Բունդեսթագի կողմից հովանավորվող «Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ» ծրագիրը և դրա շարունակականությունը: ՀՀ խորհրդարանի փոխնախագահն անդրադարձել է Գերմանիայի աջակցությամբ այլ ոլորտներում ևս համատեղ ծրագրեր իրականացնելու կարևորությանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում կողմերը կարևորել են նաև երիտասարդ սերնդի դերը: Այս համատեքստում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությանը, ինչը, ըստ նրա, խոչընդոտներ է ստեղծում երկու երկրների երիտասարդների միջև առողջ շփումների հաստատմանը:

Քննարկվել են նաև քաղաքական գործընթացներում կանանց ներգրավվածությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող այլ հարցեր ևս: