Արցախում մեկուսացվածներ կան, մեկուսարաններից մեկը Շուշիի հիվանդանոցն է

Լուրեր

10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
Բոլորը

Արցախում մինչ այս կորոնավիրուսի դեպք չի գրանցվել: Այս մասին Factor.am-ին ասաց Արցախի տեղեկատվական շտաբի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Որոշակի պարբերականությամբ փորձանմուշներ ենք ուղարկում Հայաստանի մեր գործընկերներին, երբ քաղաքացիների մոտ հնարավոր ախտանիշեր են նկատելի: Այն անձանց մոտ, որոնցից պետք է նմուշառում կատարվի, մենք միանգամից մեկուսացնում ենք նախատեսված վայրերում»,- ասաց նա:

Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ընթացքում մեկուսացումներ լինում են. «Օրինակ՝ ուսանողները, որոնք որ արտերկրում են եղել, մեկուսանում են տանը կամ հատուկ նախատեսված բժշկական հաստատություններում: Այս պահին մեկուսացվածների թիվը չեմ կարող ասել, քանի որ տվյալները վերջնական չեն, առաջիկայում կհայտնենք»:

Տեղեկատվական շտաբի ղեկավարի փոխանցմամբ՝ մեկուսարաններից մեկը տեղակայված է Շուշիի հիվանդանոցում, սակայն այլ շրջաններում ևս կան:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ Արցախում հետարձգվեն մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունները, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Այս մասով ես լիազորություններ չունեմ մեկնաբանություններ տալու, միայն կարող եմ տեղեկացնել, որ Արցախում էլ մեծ թվով աշխատանքներ են իրականացվում, քաղաքական ուժերը փորձում են իրենց քարոզարշավը տեղափոխել առկա տրամաբանության մեջ»:

Նարեկ Կիրակոսյան