«Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետը ձերբակալվել է

Լուրեր

10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
Բոլորը

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության, ինչպես նաև առանձին պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման ևս մեկ դեպք, տեղեկացնում են ՔԿՀ լրատվական ծառայությունից: 

Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Միքայել Ղարաքիշյանը, նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Թամազ Ֆերոյանի և նրա հովանավորության տակ գտնվող մյուս դատապարտյալների օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 2017թ.-ի հունիս-հուլիս ամիսներին Թ. Ֆերոյանից կաշառքի գումարներ է ստացել:

Միաժամանակ հիշյալ բաժնի պետը շահադիտական նպատակներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը` օրենքով նախատեսված միջոցներ չի ձեռնարկել կաշառք տված դատապարտյալի և նրա «հովանավորյալների» խցերի դռները փակելու, ապօրինի պահվող բջջային հեռախոսները վերցնելու և թղթախաղերը կանխելու ուղղությամբ: Ավելին, ՔԿՀ-ի խցերի խուզարկություններն առանձին դեպքերում կրել են ձևական բնույթ, որի հետևանքով դատապարտյալներն անարգել ելումուտ են կատարել տարբեր խցեր, օգտագործել ալկոհոլ և թմրամիջոցներ:

Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու` կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Մ. Ղարաքիշյանը:

Նախաքննությունը շարունակվում է: