Գյումրին մնացել է առանց զբոսաշրջիկների. հյուրանոցներն ու հյուրատները այցելուներ չունեն

Լուրեր

01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
Բոլորը

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց մեկ շաբաթ անց Գյումրիում մեծ փոփոխություններ չկան. սրճարանների մեծ մասը փակ է, իսկ մթերային խանութները շարունակում են աշխատել։ Ի տարբերություն նախորդ օրերի՝  հագուստի փակ խանութներից շատերը վերաբացվել են, փողոցներում մարդկանց թիվը՝ փոքր-ինչ ավելացել։

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մեծ վնասներ է կրում հատկապես Գյումրիի տուրիստական բիզնեսը. քաղաքի հյուրանոցներն ու հյուրատները այցելուներ չունեն, շատ այցելուներ ունեցող պատմական հին փողոցներն ու տեսարժան վայրերն առանց զբոսաշրջիկների են մնացել:

Նախորդ տարվանից Գյումրին սկսեց գրավիչ զբոսաշրջային ուղղության վերածվել ոչ միայն հայաստանցիների, այլև օտարերկրացիների համար։ Այսօր, սակայն, կորոնավիրուսի տարածման վտանգի, ավիաթռիչքների հետաձգման պատճառով քաղաքը մնացել է առանց զբոսաշրջիկների։

«Միջազգային տուրիստների համար մուտք չկա ընդհանրապես: Մինչև արտակարգ դրություն սահմանելը դեռևս կային, անգամ Ռուսաստանից տուրիստներ ենք ունեցել, որ հետաքրքրվել են, բայց չեն կարողացել ժամանել՝ թռիչքները չեղարկելու պատճառով»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Բեռլին Արտ» հյուրանոցի աշխատակցուհի Լուսինե Մանուկյանը։

Նա հավելեց, որ մարտ և ապրիլ ամիսներին Գյումրիում և Շիրակի մարզում, ընդհանրապես, տուրիստական մեծ հոսք չի եղել, բայց նման իրավիճակ էլ չի եղել։

«Հայաստանում, հատկապես այս ամիսներին, ներքին տուրիզմի բում չի արձանագրվել, բայց, ամեն դեպքում, էլի շարժը քիչ չէր, իսկ այս պահի դրությամբ հյուրանոցում մարդ չկա։ Գալուց հիմնականում պիտի գային Երևանից, իսկ այս պահի դրությամբ Երևանն առավել վտանգավոր տարածքներից է։ Այնպես, որ տուրիստներ չկան»,- նշեց Լուսինե Մանուկյանը:

Հյուրանոցը, ամեն դեպքում, շարունակում է գործել, սակայն սահմանափակ թվով աշխատակիցներով:

«Ամբողջությամբ չենք փակվում, հույսը չենք կտրում: Բացի այդ՝ տուրիստական սեզոնի փոփոխություններ լինում են, և մենք չենք կարող հեռահար աշխատել: Հնարավոր է՝ ունենանք այցելուներ, որոնք, խիստ անհրաժեշտությունից ելնելով, գան աշխատանքային այցով: Կամ նաև մարդիկ, որ վստահ են՝ խնդիր չունեն և ուզում են գալ Գյումրի: Բայց դա, իհարկե, շատ քիչ տոկոս կկազմի»,- ասաց Լուսինե Մանուկյանը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված։

Էմմա Չոբանյան