Մեկի իրավական վիճակը ավելի բարվոք դարձավ, քանի որ հարազատը շուտ մահացավ․ՊՆ փոխնախարարը համաձայն չէ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.03.2026 | 19:40
Մեքենաները մնացել էին ցեխի մեջ․ ինչ է տեղի ունեցել Նուբարաշենի խճուղում
02.03.2026 | 19:30
Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակին
02.03.2026 | 19:20
Նեթանյահուի գրասենյակը հերքում է Իրանի պնդումները, որ Իսրայելի վարչապետի ճակատագիրն անհայտ է Երուսաղեմի հրթիռակոծությունից հետո
02.03.2026 | 19:20
«Հենց նավ մտանք՝ հարվածները սկսվեցին»․ Դուբայում գտնվող հայերը չեն կարողանում վերադառնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 19:12
Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում․ ՈՒՂԻՂ
02.03.2026 | 19:12
Իրանական լրատվամիջոցները հայտնում են այաթոլլահ Ալի Խամենեիի կնոջ մահվան մասին
02.03.2026 | 19:00
ՀԷՑ-ը 100%-ով կպետականացվի, կճանաչվի հանրային գերակա շահ, փոխհատուցում կվճարվի․ գործընթացն այդ փուլում է․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 18:50
Ինչո՞ւ Հայաստանի մի քանի հարյուր դպրոցներում տնօրեններ չկան․ ԿԳՄՍՆ-ն  գաղտնի է պահում մասնագիտական հանձնաժողովների կազմը  
02.03.2026 | 18:36
Իրանական ԱԹՍ-ները հասել են Կիպրոս. Պաֆոսի օդանավակայանի տերմինալը տարհանվել է
02.03.2026 | 18:25
Արման Ծառուկյանը պատմել է՝ ինչու է մենամարտի վերջում հարվածել մրցակցին
02.03.2026 | 18:16
Իրանի դեմ շարունակվող գործողությունը չի հանգեցնի «անվերջ պատերազմի». Պենտագոնի ղեկավար
02.03.2026 | 18:07
Իրանի դեսպանը՝ Հայաստան իրանցիների հոսքի մասին // Զինծառայողի մահվան գործով կալանավորված անձ կա․ ԼՈՒՐԵՐ
02.03.2026 | 18:02
Ես առաջինը հասա նրան, նախքան նա կհասներ ինձ. Թրամփը՝ Խամենեիի սպանության մասին
02.03.2026 | 17:54
Ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 4-ի. CENTCOM
02.03.2026 | 17:43
Փետրվարը բուլինգի կանխարգելման ամիս էր, և տարբեր դպրոցներում այս թեմայով միջոցառումներ են կազմակերպվել․ փոխնախարար
Բոլորը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Այն ներկայացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ առաջարկվող նախագծով սոցիալական հավասարության սկզբունքն է ոտնահարվում։

«Դեկտեմբերի 17-ին դեպքը տեղի է ունենում, ու մինչև հունվարի 31-ը հնարավորություն կա տարկետում տալու: Այս պարագայում, փաստորեն, ինչ-որ մեկի համար, եթե արդեն զորակոչվել է ու հագել համազգեստը, խիստ անհավասար պայմաններ ենք առաջադրում։ Ես ներողություն եմ խնդրում, բայց ոնց որ մեկի իրավական վիճակն ավելի բարվոք դարձավ, որի հարազատը 1 օր կամ 2 օր շուտ մահացավ, մյուսինը՝ 1-2 օր հետո, իրավական կարգավիճակը լրիվ այլ է, իրեն տալիս ենք 5 օր կամ 10 օր։ Սոցիալական հավասարության մասին այստեղ խոսք գնալ չի կարող, նույն իրավահավասար անձինք՝ ընդամենը ոչ իրենցից կախված դեպքից, որի հետ կապ չունեն ընդհանրապես, և նրանք, ստացվում է, անհավասար պայմաններում են գտնվում, այստեղ խնդիր ենք ունենալու նաև Սահմանադրության հետ»,- ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում: