Վիգեն Սարգսյանին «փչացնելու» օպերացիան ավարտված է. Ռուզաննա Խաչատրյանի ստատուսները՝ ստուգողական կրակոցներն էին նրա հեղինակությանը. ՀԺ

Լուրեր

02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:34
Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
02.04.2026 | 20:22
Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում
02.04.2026 | 20:11
Արտոնյալ ուսանողը. ինչու է ռեկտորն ամեն անգամ դիմավորում Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:00
Պուտինն իր հայտարարությամբ Փաշինյանին աջակցեց՝ հարվածի տակ դրեց այդ ընդդիմադիր ուժերին․ Ավետիք Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:46
Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու օրենքները
02.04.2026 | 19:33
Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն` բնակավայրերի մոտ հասած կենդանիներից հեռավորություն պահելու մասին
02.04.2026 | 19:22
Փաշինյանը ներկա է եղել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
02.04.2026 | 19:15
Վիրավորված եմ Պուտինի ասածից․ գիտի՝ ՌԴ անձնագիր ունեցողը չի կարող մասնակցել ՀՀ ընտրությանը, կայսերական մտածելակերպով է առաջնորդվում․ Նարեկ Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:03
«Ինչո՞ւ պիտի խորան չգնայի». ինչպես Փաշինյանն անցավ հավատացյալների բազմության միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 18:52
Իրանում ավիահարվածի հետևանքով կարևոր կամուրջ է վնասվել
02.04.2026 | 18:44
Կառավարությունը ֆուտզալի Հայաստանի հավաքականին կպարգևատրի 141 միլիոն դրամով
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

 

«Երբ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի տրցակը թևի տակ Վիգեն Սարգսյանը մտավ ԱԺ, ի սզբանե պարզ էր, որ նա մտնում է մի դաշտ, որտեղից մինչ այդ ոչ ոք «անվնաս» դուրս չէր եկել՝ ո՛չ Վազգեն Սարգսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը. բոլորը գիտեն, որ բանակից տարկետման իրավունքի ինստիտուտին քայլ անգամ մոտ գնալը հղի է լուրջ վտանգով: Որովհետև պարզից էլ պարզ էր, որ այդ դրույթի փոփոխությունը առաջին հերթին ոտքի է հանելու հասարակության մի լայն զանգվածի, որ դա ստիպելու է անդրադառնալ շատ գործիչների կենսագրականներին, որ լինելու են անգամ «դոսյեներով» մենամարտեր, այսինքն, փոխադարձ մեղադրանքներ և այսպես շարունակ: Իսկ այդ ամենը ցանկացած քաղաքական գործչի համար մղձավանջ է, քանի որ հայտնի չէ, թե քննարկումներից սեփական հեղինակությանը հասցված ինչպիսի վնասով հնարավոր կլինի դուրս գալ:

Ճիշտ է, Վիգեն Սարգսյանը փորձել էր զինված մոտենալ հարցին՝  տպավորություն ստեղծել, որ ինքը տիրապետում է իրավիճակին, թե ցանկացած հակափաստարկի պատասխանն ունի: Նախարարն անգամ չէր զլացել ու ընդդիմախոսների վերաբերյալ «դոսյեներ» էլ էր արխիվներից հանել: Բայց դա էլ չօգնեց, քանի որ իր կենսագրականից էլ բազմաթիվ դրվագներ հիշեցին, մարդիկ  սկսեցին հետաքրքրվել, թե որտեղ ու ինչպես է ծառայել անձամբ Վիգեն Սարգսյանը: Իսկ Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ստատուսները արդեն վերջին՝ ստուգողական կրակոցներն էին Վիգեն Սարգսյանի հեղինակությանը:

Այս ամենից իշխանական որոշ շրջանակներ, ասում են, շատ գոհ են և երջանիկ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ շրջանակները գտնում են, որ վաղուց արդեն պետք էր պատռել Վիգեն Սարգսյանի՝ կիրթ, բարեհամբույր, ջանասիրաբար աշխատող ու պրոֆեսիոնալի «դիմակը», ու դրա համար առանձնապես ջանքեր էլ չպահանջվեցին՝ նա ինքնուրույն ամեն ինչ արեց: Մասնավորապես՝ մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ պաշտպանության նախարարի վրիպումները՝ մամուլի հետ շփումներում, երբ արդեն հանրությանը ներկայացավ մեկ այլ Վիգեն Սարգսյան՝ զոռբայի տեսքով, նրա գնահատականներն ու հնչեցրած մեղադրանքները ընդդիմախոսներին, որոնք ստիպեցին իր կենսագրությանն էլ անդրադառնալ՝ իսկական հաճելի անակնկալ էին իրենց համար: Ու հիմա նրանք վայելում են հետևանքները:

Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, երբ ակնկալվում էր, որ կրքերը կհանդարտվեն, Ռուզաննա Խաչատրյանը մի նոր ալիք տվեց Վիգեն Սարգսյանի «փչացման» այս ամբողջ ներկայացմանը: Խաչատրյանի ստատուսները լայնորեն տարածվեցին, նոր մեկնաբանությունների, նոր քննարկումների առիթ դարձան, ու դա եղավ մի այնպիսի «ջանասիրությամբ», որ տպավորություն ստեղծվեց, և ոչ անհիմն, որ Վիգեն Սարգսյանի դեմ կազմակերպված «դավադրություն» կա:

Նման կասկածներ ունեն նաև Վիգեն Սարգսյանի շրջապատում, ովքեր կարծում են, որ այդ ամբողջ աժիոտաժը հենց այնպես չէր: Բայց թե կոնկրետ ո՞ր կողմից են փչում քամիները, նրանք դեռ չեն հասկանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարի շրջապատում կասկածներ կան, որ Վիգեն Սարգսյանի մրցակիցները դիտավորյալ «կրակին յուղ լցրին» և ջանք չխնայեցին, որպեսզի Վիգեն Սարգսյանը վերջնականապես վարկաբեկվի: Ընդ որում՝ այստեղ խոսքը ոչ թե այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ երրորդ կողմերի մասին է, այլ հենց Սարգսյանի կուսակիցների, թիմակիցների, որոնց ընդհանրապես ձեռնտու չէ, որ Սարգսյանը հանդես գա ուժեղի դիրքերից, քանի որ իշխանական հիերարխիայում իրենց մրցակիցն է:

Իշխանական որոշ շրջանակներում նաև չեն բացառում, որ հենց «գերագույն գլխավորն» է «փչացնում» Վիգեն Սարգսյանին, թեև վերջինս համարվում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ, ամենանվիրված ու ամենասիրելի կադրերից մեկը: Իհարկե՝ Սերժ Սարգսյանը բազմիցս է ցույց տվել, որ շատ է սիրում Վիգեն Սարգսյանին, բայց որոշակի պրոֆիլակտիկ, «կանխարգելիչ միջոցառումներ», ամեն դեպքում, պետք է իրականացնի նրա նկատմամբ: Հարցն այն է, որ նախ՝ Վիգեն Սարգսյանը մի քանի անգամ բաց տեքստով ասաց, որ ցանկանում է  2018 թվականի ապրիլից հետո էլ շարունակել պաշտոնավարել որպես պաշտպանության նախարար: Գաղտնիք չէ, որ ով Հայաստանում վերահսկում է բանակը, նա ունի ամբողջ երկիրը վերահսկելու լրջագույն լծակներ, ու Վիգեն Սարգսյանը սեփական փորձով, վստահաբար, դա արդեն զգացել ու հասկացել է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: