Արցախի ընտրություներին մասնակցող թեկնածուների կողմից ինքնաբացարկ չի ներկայացվել. ԿԸՀ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Մարտի 21-ին ժամը 18:00-ին լրացել է 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցող Հանրապետության նախագահի թեկնածուների, ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների կամ դաշինքների անդամ կուսակցությունների)` ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում ներկայացնելու ժամկետը: Ժամկետի ավարտի դրությամբ ինքնաբացարկ չի ներկայացվել: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ԿԸՀ մամուլի ծառայությունից:

Այսպիսով, մարտի 31-ի համապետական ընտրություններին մասնակցելու են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի վարդագույն (թղթի չափսը` 297մմ x 210մմ), իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը կունենա սպիտակ գույն (թղթի չափսը` 200 մմ x 420 մմ)` երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ:

ԱՀ ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ մարտի 21-ի դրությամբ  դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել են 14 հասարակական կազմակերպություններ` 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ,  ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ: