Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի

Լուրեր

27.08.2026 | 23:19
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը երկրորդ տարին անընդմեջ լավագույնն է Եվրոպայի առաջնությունում
27.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.08.2026 | 22:44
Վարորդական իրավունք ստանալու համար ուսուցումը կդառնա պարտադիր. ՆԳՆ-ն օրենքների նախագծերի փաթեթ է շրջանառության մեջ դրել
27.08.2026 | 22:29
Վրաստանի փոխվարչապետը հայտարարել է պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու մասին
27.08.2026 | 22:15
ՀՀ պաշտոնյաները կգործուղվեն ԱՄՆ՝ TRIPP նախագծի շուրջ բանակցությունների համար
27.08.2026 | 21:56
«Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակով նվաճեց Եվրոպա լիգայի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։ Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։

Պաշտպանի դիմումի պատասխանը հայտնի կլինի երկուշաբթի՝ մարտի 23-ին։

Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։ Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։