Մեղրիում Ոստիկանության պաշտոնյան հորդորել է հանցագործության մասին հաղորդում չտալ. ՀՔԾ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Այսպես, Երևան քաղաքի բնակիչ Վ. Ծատրյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 16.07.2017թ.-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի բնակիչը գերեզմանատան տարածքում հանդիպել է իրեն և 2500 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց` իր կամքին հակառակ, քշել-տարել է իրեն պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենան: Վ. Ծատրյանը միաժամանակ հայտնել է, որ նշված դեպքի վերաբերյալ հաղորդում տալու նպատակով գնացել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժին և հանդիպել հիշյալ բաժնի պաշտոնատար անձին, սակայն վերջինս հորդորել է հանցագործության մասին հաղորդում չտալ և վստահեցրել, որ անձնական կապերի միջոցով կվերադարձնի ավտոմեքենան, սակայն մինչ օրս խոստումը չի կատարել:

Ինքնիրավչության և ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով: Ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու համար, իսկ պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարվում է նախաքննություն:

Ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն` 18.08.2017թ.-ին ՀՀ ոստիկանության ԱՎՎ Արթիկի անձնագրային բաժանմունք է դիմել Շիրակի մարզի բնակիչ Վ. Ֆիդանյանը` նույնականացման քարտի կորստյան կապակցությամբ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելու խնդրով: Հետագայում վերջինս ստացել է նույնականացման նոր քարտ, սակայն կեղծ տվյալներով: Մասնավորապես, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վ.Ֆիդանյանին տրված նույնականացման քարտը ձևակերպված է եղել վերջինիս մահացած եղբոր անհատական տվյալներով:

ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: