«Ասացին այնպես չէ, որ եթե չստորագրեք՝ աշխատավարձ ստանալու եք». մանրամասներ «ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ում տեղի ունեցած ժողովից

Լուրեր

30.04.2026 | 18:53
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
30.04.2026 | 18:51
ԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակով
30.04.2026 | 18:41
ԵՄ-ն 8.55 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանի կրթական բարեփոխումներին
30.04.2026 | 18:30
Հնդկաստանն ու Հայաստանը ռազմական տեխնիկայի համատեղ մշակում են սկսել. The Indian Express
30.04.2026 | 18:19
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագծին
30.04.2026 | 18:10
Ռուս սահմանապահները փուլ առ փուլ կհեռացվեն // ԵԽ-ն Հայաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 18:03
ՌԴ-ից հացահատիկ և պարարտանյութեր Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել
30.04.2026 | 18:02
Ազգային ժողովի խորհուրդը նիստ է գումարել
30.04.2026 | 17:58
Այսօր կեսգիշերից Հանրապետության հրապարակը և հարակից փողոցները փակվելու են երթևեկության համար
30.04.2026 | 17:50
Նահանջ՝ 16 տեղով. ինչու է ՀՀ-ն զիջել դիրքերը մամուլի ազատության ինդեքսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:45
Ինչո՞ւ եք պատերազմի օրերին հավասարության նշան դրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 17:40
Յուրի Ջորկաեֆ․ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը
30.04.2026 | 17:36
ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 17:27
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
30.04.2026 | 17:19
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ օտարերկրյա ագրեսորների տեղը «իր ջրերի խորքն է»
Բոլորը

Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցներին պարտադրում են դիմում գրել և չվճարվող արձակուրդի մեկնել: Այսօր ամբողջ օրվա ընթացքում Factor.am-ի խմբագրություն են ահազանգել «ՍԱՍ գրուպ»-ի մաս կազմող NEXT հագուստի խանութի մասնաճյուղի մի քանի աշխատակիցներ և տեղեկացրել խնդրի մասին: NEXT խանութի երկու մասնաճյուղեր տեղակայված են «Երևան» և «Դալմա» մոլերում, որոնք համաճարակով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքները:

«Խնդիրն այն է, որ այս պահին ես իմ կամքով չէ, որ տանն եմ:  Խանութը չի աշխատում, հետևաբար մենք էլ տանն ենք: Գրասենյակը պարտադրում է, որ ներկայանանք և դիմում գրենք, որ մենք մեր կամքով,  մեր հաշվին գնում ենք արձակուրդ: Այսինքն՝ չենք վճարվելու, իսկ այդ չվճարվելը լինելու է անհայտ ժամանակով, քանի որ պարզ չի, թե որքան ժամանակով փակ կլինի խանութը: Արտակարգ դրությունը հայտարարվել է երեսուն օրով և չի բացառվում, որ այդքան էլ փակ լինի, իսկ իրենք այդքան էլ չեն պատրաստվում մեզ վճարել»,- ասաց աշխատակիցներից մեկը:

Արտակ Սարգսյանի ընկերության աշխատակիցները, որոնք բարձրաձայնում են աշխատանքային իրավունքների խախտումների մասին, Factor.am-ին փոխանցեցին, որ այսօր «ՍԱՍ գրուպ»-ի գլխամասային գրասենյակում ժողով է եղել, աշխատակիցներին հրավիրել են և պարտադրել դիմումներ գրել՝ չվճարվող արձակուրդի գնալու համար:

«Հանդիպման ժամանակ ոչ մեկս չստորագրեցինք: Մեզ ասացին՝ այնպես չէ, որ եթե չստորագրեք, աշխատավարձ ստանալու եք»,- ասաց  «ՍԱՍ գրուպ»-ի աշխատակիցը:

Factor.am-ին ամբողջ օրվա ընթացքում չհաջողվեց կապ հաստատել «ՍԱՍ գրուպ»-ի մարդկային ռեսուրսների, PR-ի և վարչական  բաժինների հետ: Մեր զանգերն անպատասխան մնացին: Մեզ հաջողվեց կապ հաստատել միայն «Երևան մոլում» տեղակայված NEXT խանութի տնօրեն Հակոբ Գրիգորյանի հետ: Վերջինս, սակայն, նշեց, որ նման պահանջ չկա և առաջարկեց այլ մանրամասներ ստանալ գլխամասային գրասենյակից:

«ԱՍԱ գրուպ»-ի որոշ աշխատակիցների հարկադիր արձակուրդի ուղարկելու հարցը այսօր ֆեյսբուք սոցալական ցանցի քննարկվող թեմաներից մեկն էր: Լրագրողներից մեկի գրառման տակ խնդրին անդրադարձել է նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը:

«Խնդրում եմ ընդունեք ի գիտություն, որ շուտով կառավարության կողմից կլինի հարցի օրենսդրական կարգավորումը, իսկ մինչ այդ աշխատողներին հորդորում ենք դիմումներ չգրել իրենց հաշվին արձակուրդ գնալու մասին: Եթե գործատուն չի կարող ապահովել աշխատանքի հեռավար կազմակերպումը, ապա իրավունք չունի ազատման սպառնալիքով աշխատողին ուղարկել չվճարվող արձակուրդ»,- գրել է պատգամավորը:

Երեկ պարետատանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խնդրին անդրադարձել էր նաև ՊԵԿ նախագահը: Դավիթ Անանյանը հանդիպմանը հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված պարապուրդի օրերի համար գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել աշխատողին:

«Եթե աշխատանքի չներկայանալը տեղի է ունեցել գործատուի որոշմամբ, ապա այդ դեպքում գործատուն պարտավոր է պահպանել աշխատողի վարձատրությունը»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Իսկ եթե գործատուն հրաժարվում է վճարել, ՊԵԿ նախագահը նման դեպքում խորհուրդ է տալիս դիմել Առողջության ու աշխատանքի տեսչական մարմին՝ հիշեցնելով, որ աշխատողի իրավունքների պաշտպանությունն այդ պետական մարմնի իրավասության ներքո է։

Ի դեպ, նշենք, որ Աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածը սահմանում է  ոչ աշխատողի մեքով առաջացած պարապուրդի վճարման կարգը:

«Եթե ոչ աշխատողի մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողին չի առաջարկվում նրա մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա աշխատողին պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար վճարվում է մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի երկու երրորդի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը»,- ասաված է օրենսգրքում:

Նարեկ Կիրակոսյան