Հայաստանն արդեն իսկ աշխարհին ներկայանում է օրգանական մեղրի, թեյի և չրերի տեսականիով. նախարար

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին:

 

Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական հարաբերություններն ավելի կամրապնդվեն:

 

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև հատկապես գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիներին ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ, որում  կարևոր է նաև դեսպանի դերը, ով կամուրջ է հանդիսանում երկու պետությունների միջև», – նշել է նախարարը:

 

Ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերը` նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, կարևորել է կաթիլային ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրումը: Այս ուղղություններով ֆրանսիական կողմի փորձին ծանոթացնելու նպատակով դեսպան Լաքոտը ՀՀ գյուղատնտեսության նախարարին է տրամադրել կաթիլային ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրմամբ զբաղվող ֆրանսիական մի քանի ընկերությունների տվյալներ:

 

Անդրադառնալով օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին` նախարարը նշել է, որ ներկայումս ծրագրեր են իրականացվում օրգանական գյուղատնտեսության հետագա խթանման համար, և Հայաստանն արդեն իսկ աշխարհին ներկայանում է օրգանական մեղրի, թեյի և չրերի տեսականիով:

 

Դեսպանը տեղեկացրել է նաև, որ գինեգործության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից նոյեմբերին կազմակերպվելիք գինու միջազգային կոնֆերանսին մասնակցելու են նաև ֆրանսիացի փորձագետներ:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում երկկողմ համագործակցությանն առնչվող  այլ հարցեր: