Ուկրաինան Ղրիմում սադրանք է ծրագրում. ՌԴ ԱԳՆ

Լուրեր

13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
Բոլորը

Ուկրաինան մայիսի 3-ին Ղրիմում սադրանք է ծրագրում: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ներկայում նոր սադրանք է նախատրաստվում՝ «Քայլերթ դեպի Ղրիմ», մայիսի 3-ին: Դրա կազմակերպիչները՝ այսպես կոչված «Ղրիմա-թաթարական ժողովրդի մեջլիսի» կազմից, պատրաստվում են ուղիղ իմաստով ներխուժել թերակղզի Ռուսաստանի պետական սահմանով»,- ասել է դիվանագետը:

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան Կիևին կոչ է արել հրաժարվել նման ծրագրերից:

«Շարունակելով սրել իրավիճակի Ղրիմի թերակղզու շուրջ՝ ԵՄ-ն շարունակում է Ղրիմի բնակիչների նկատմամբ վիզային խտրականության հակամարդասիրական պրակտիկան, ինչը հակասում է ոչ միայն մարդու իրավունքների ոլորտում միջազգային առանցքային ստանդարտներին, այլև հենց ԵՄ-ի մի շարք հիմնարար փաստաթղթերի»,- ասել է Մարիա Զախարովան:

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր, «Ղրիմա-թաթարական ժողովրդի մեջլիս» կազմակերպության ղեկավար Ռեֆաթ Չուբարովն ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում հայտարարել էր, որ մայիսի սկզբին իր կողմնակիցները պատրաստվում են Չոնգարի անցակետով հատել Ղրիմի հետ սահմանը:

Ղրիմի թաթարների ղեկավար Էյվազ Ումերովը քայլերթի հեղինակներին հորդորել է զերծ մնալ չմտածված քայլերից, իսկ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը կոչ է արել մտածել նման սադրանքի հետևանքների մասին: