Խնդիրներ ենք հայտնաբերել. ՄԻՊ-ն արտահերթ զեկույց կհրապարակի
Հասարակություն
01.11.2017 | 16:47Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջիկայում արտահերթ զեկույց կհրապարակի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետտ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«ՄԻՊ-ն աշխատում է անկախության ու թափանցիկության ամենաբարձր աստիճանով: Հիմա կոնկրետ արտահերթ զեկույց ենք հրապարակելու, որ կարծում եմ՝ խիստ է, որովհետև խնդիրներ ենք հայտնաբերել՝ սկսած զսպման կամ հարկադրանքի միջոցների՝ սահմանված չափանիշներին անհամապատասխանեցումից մինչև գերբնակեցում, մինչև ժամկետանց դեղորայք և այլն: Առավելագույնը մեկ ամսից դա կլինի »,- ասաց Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ մինչև տարեվերջ կլինեն ևս մի քանի արտահերթ զերկույցներ:
Օմբուդսմենն անդրադարձավ նաև օրերս Արմավիր քաղաքում տեղի ունեցած միջադեպին, երբ ընտանեկան խնդիրների պատճառով մի տղամարդ պատանդ էր վերցրել մանկապարտեզի աշխատակիցներին և երեխաներին:
Մանրամասները՝ տեսանյութում: