Զինծառայողը ձերբակալվել է` սպանություն կատարելու կասկածանքով

Լուրեր

02.03.2026 | 18:07
Իրանի դեսպանը՝ Հայաստան իրանցիների հոսքի մասին // Զինծառայողի մահվան գործով կալանավորված անձ կա․ ԼՈՒՐԵՐ
02.03.2026 | 18:02
Ես առաջինը հասա նրան, նախքան նա կհասներ ինձ. Թրամփը՝ Խամենեիի սպանության մասին
02.03.2026 | 17:54
Ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 4-ի. CENTCOM
02.03.2026 | 17:43
Փետրվարը բուլինգի կանխարգելման ամիս էր, և տարբեր դպրոցներում այս թեմայով միջոցառումներ են կազմակերպվել․ փոխնախարար
02.03.2026 | 17:36
Իսրայելը հայտնել է Բեյրութին ավիահարվածի հետևանքով «Հըզբոլլահ»-ի հետախուզության ղեկավարի սպանվելու մասին
02.03.2026 | 17:27
Պեսկովը նշել է՝ ինչպես կարող են ԱՄՆ-ի հարվածները Իրանին ազդել Ուկրաինայի հարցով բանակցությունների վրա
02.03.2026 | 17:19
Ֆրանսիսկո Ֆիլիո․ Հիանալի տպավորություններով եմ հեռանում Հայաստանից
02.03.2026 | 17:10
Թոշակն ու զամբյուղը տարբեր հաշվարկներով․ ինչ են փոխում թվերը
02.03.2026 | 17:02
Իրանի նախագահը պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակել
02.03.2026 | 16:54
Նավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո
02.03.2026 | 16:48
Միրզոյանն ու Կոսը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
02.03.2026 | 16:39
ԱՄՆ-ը հայտնել է, որ Քուվեյթում երեք ամերիկյան ինքնաթիռ է խոցվել «բարեկամական կրակից»
02.03.2026 | 16:32
Իրանից 312 մարդ է տարհանվել Ադրբեջանի սահմանով
02.03.2026 | 16:24
WTA․ Էլինա Ավանեսյանը մեծ նահանջ է գրանցել
02.03.2026 | 16:15
Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները պետք է նախապես քննարկվեին ՄԱԿ-ում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
Բոլորը

ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են , որ 2020 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրից դեպի Չորաթան բնակավայր տանող հանդամիջյան ավտոճանապարհի 0,1 կիլոմետրին, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել է նույն համայնքի Այգեձոր բնակավայրի բնակչին, ինչի հետևանքով վերջինս մահացել է, ինչպես նաև նույն առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Այգեձոր համայնքի ևս երկու բնակիչների, ինչի արդյունքում վերջիններիս պատճառվել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Պայմանագրային զինծառայողը ձերբակալվել է:

Դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: