ԵԽԽՎ զեկուցողն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել ԵԽ անդամի պարտավորությունները

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով ԵԽԽՎ զեկուցող Սուննա Էվարսդոտիրը ողջունել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը։

«Շատ հաճելի է լսել, որ պարոն Մուխթարլիի ծանր փորձություններն ավարտվեցին, և նա միացավ իր ընտանիքին: Վեհաժողովն արդեն Մուխթարլիին քաղբանտարկյալ է ճանաչել։ Ադրբեջանի իշխանությունները, որպես Եվրոպայի Խորհրդի անդամ և մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի կողմ, պետք է վճռորոշ գործողություններ ձեռնարկեն՝ իրենց երկրի պարտավորությունները կատարելու համար, ազատ արձակելով մյուս բոլոր քաղբանտարկյալներին և լուծելով համակարգային հիմնախնդիրները։ Նրանք պետք է անհապաղ կատարեն ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումների բոլոր կետերն ու սկսեն ԵԽԽՎ-ի հետ կառուցողական աշխատանքը»,- հայտարարել է զեկուցողը:

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը նունպես ողջունել է Աֆղան Մուխթարլիի ազատ արձակումը: «Ողջունում եմ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի երկար սպասված ազատ արձակումը։ Նրա գործով ես բազմիցս դիմել եմ Ադրբեջանի իշխանություններին՝ իմ խորին մտահոգությունը հայտնելով նրա վիճակի վերաբերյալ և կոչ անելով չեղարկել քրեական մեղադրանքներն ու ազատ արձակել նրան: Այժմ ես հանգիստ եմ, որ նա կարող է միանալ Գերմանիայում գտնվող իր ընտանիքին․ կնոջը՝ Լեյլա Մուստաֆաևային և դստերը»,- հավելել է Դեզիրը:

Նշենք, որ անկախ հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլին առևանգվել էր 2017-ի մայիսին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում և բերվել Բաքու: Նա դատապարտվել էր «մաքսանենգության», «սահմանի ապօրինի հատման» և «պաշտոնական ներկայացուցչին հակառակվելու» համար:

Նելլի Մելքոնյան