Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ հարուցված վարույթի հիմքով որոշում է կայացրել

Լուրեր

02.03.2026 | 21:37
Անկարան հերքում է, որ Իրանը հարվածել է Թուրքիայում գտնվող ամերիկյան ռազմաբազային
02.03.2026 | 21:27
Ալիևն ընդունել է ՌԴ փոխվարչապետին. քննարկվել են AZAL-ի ինքնաթիռի խոցումը, տրանսպորտային հաղորդակցությունների հարցեր
02.03.2026 | 21:22
Ինչպես կաթողիկոսը դարձավ մեղադրյալ․ ով է Սարոյանին պաշտոնում վերականգնած դատավորը
02.03.2026 | 21:09
Ցավակցություն՝ մեկ օր անց. ինչպես ՀՀ-ն պետք է արձագանքի Իրանում պատերազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 21:00
Սկսվել է տարածաշրջանային պատերազմ, Իրանի դեմ հարձակմանը կարող են նոր երկրներ ներգրավվել․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 20:50
«Բուրջ Խալիֆա»-ն կառուցած Emaar-ն արդյոք կգա Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 20:40
Կատարի պետական​​ էներգետիկ ընկերությունը դադարեցրել է հեղուկ բնական գազի արտադրությունը՝ Իրանի հարվածների պատճառով
02.03.2026 | 20:31
Օմանի ափերի մոտ նավթային լցանավի վրա հարձակման հետևանքով անձնակազմի անդամ է զոհվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 20:23
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին քննարկվել են դատական համակարգին վերաբերող կարգավորումներ
02.03.2026 | 20:10
Ֆիդանն ու Բայրամովը տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն են քննարկել
02.03.2026 | 20:00
Տեր-Պետրոսյանի կոչը՝ համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջ, վիրավորական է հենց ՀԱԿ-ի համար․ գոնե իր կուսակցի շուրջ միավորվելու կոչ աներ․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 19:52
«Խնդրել եմ ազատման դիմում գրեն»․ ինչու են ազատվել Էրեբունու թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները
02.03.2026 | 19:40
Մեքենաները մնացել էին ցեխի մեջ․ ինչ է տեղի ունեցել Նուբարաշենի խճուղում
02.03.2026 | 19:30
Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակին
02.03.2026 | 19:20
Նեթանյահուի գրասենյակը հերքում է Իրանի պնդումները, որ Իսրայելի վարչապետի ճակատագիրն անհայտ է Երուսաղեմի հրթիռակոծությունից հետո
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացնում են, որ հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է 2020 թվականի մարտի 3-ից  մարտի  11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ։

«Հանձնաժողովը գումարել է թվով 3 նիստ և կայացրել է 3 որոշում։

Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է երկու եզրակացություն և կազմել է մեկ արձանագրություն արձանագրված մեկ խախտման համար, որի հիման վրա վարույթ հարուցելու իրավական հիմքերը բացակայել են։

  1. 2020 թվականի մարտի 06-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով հարուցված վարույթի արդյունքում Հանձանաժողովը կայացրել է հետևյալ եզրակացությունը։

«Թեև Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո պահպանել է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում իր բաժնեմասը, սակայն նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, և եկամուտ, շահույթ չեն ապահովել։ Օրենքի պահանջի ձևական մեկնաբանությամբ «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ» «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում բաժնեմասը հավատարմագրային կառավարման չհանձնելը հանդիսանում է  անհամատեղելիության պահանջի խախտում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, Հանձնաժողովը եզրակացրել է, որ օրենքի բովանդակային իմաստով անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ»:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հրապարակված փաստերի հիմքով 2019 թվականի դեկտեմբերի 09-ին Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել։

  1. Հանձնաժողովը «Ագլա լոյերս» փաստաբանական ընկերության դիմումի հիման վրա, իսկ այնուհետև իր կողմից հայտնաբերված փաստերի շուրջ երկու ամիսների ընթացքում իրականացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից 2013 թվականից մինչև 2019 թվականը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերերի ուսումնասիրությունը։ Հանձնաժողովը մի շարք գրություններ է ուղարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «2014թ. բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պարկանող գույքի և եկամուտների հայտարարագրերում» տվյալ տարում ձեռք բերված հողամասի վերաբերյալ տվյալները լրացված չեն։ Հողամասի վերաբերյալ տվյալները հետագայում ներառնվել են 2017 թվականի հայտարարագրում, երբ կառուցվել է տուն և տան նկատմամաբ գրանցվել են սեփականության իրավունքները։  Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ 2014թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ լրացնելը չի հանդիսացել վարչական իրավախախտում, բացի այդ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսրքի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ կարող է հարուցվել և տույժ նշանակվել, եթե խախտումն իրականցնելուց հետո մեկ տարին չի լրացել։   Այնուամենայնիվ, Հանձնաժողովն արձանագրել է խախտումը, որպեսզի հայտարարու այլ պաշտոնատար անձանց համար հայտարարգրում նման տվյալների լրացման անհրաժեշտությունը հասանելի լինի և նման խախտումներ չլինեն։
  2. ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից Էթիկայի կանոնների խախտման առիթով վարույթի արդյունքում Հանձնաժողովը կայացրել է հետևյալ եզրակացությունը։

Հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Վահագն Մնացականյանին հասցեագրված պատասխան գրությունը, դրանում օգտագործած արտահայտությունները չեն արտահայտում հանրային ծառայողի կողմից մարդու իրավունքներն հարգելու սահմանադրական պարտականության, բարեկրթության և հարգալիրության սկզբունքի էությունը, այնումենայնիվ, հանրային ծառայողի վարքագծի կանոնների բացակայության պարագայում Հանձնաժողովն իրավաչափ հիմք չունի այն որակել որպես վարքագծի կանոնի խախտում և այդ հիմքով առաջարկել Կարեն Կարապետյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառել։

 

Հանձնաժողովի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքից` www.cpcarmenia.am, ֆեյսբուքյան էջից՝ CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ․ հասցեին»,- ասված է հաղորդագրությունում: