Ստեփանակերտում ճանապարհ փակած և բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել. ԱՀ ոստիկանություն

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Երեկ Ստեփանակերտում ակցիայի ժամանակ բերման ենթարկված բոլոր քաղաքացիները երեք ժամ անց ազատ են արձակվել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության ծառայության պետ Գառնիկ Ալեքսանյանը:

Նա նշեց, որ ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկել Ստեփանակերտի Վազգեն Սարգսյանի փողոցի երթևեկությունը խոչընդոտելու համար:

«Երեկ 18:05-ի սահմաններում իրավախախտում է արձանագրվել, ինչի համար էլ 13 քաղաքացի բերման է ենթարկվել: Վարչական վարույթը հարուցվել է ճանապարհը փակելու, ինչպես նաև ճանապարհային երթևեկությունը խոչընդոտելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկացրել էինք, որ բերման ենթարկվածներն Արցախի հեղափոխական կուսակցության անդամներն են: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել էր կուսակցության ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օսիպյանը:

Ըստ Օսիպյանի՝ իրենք Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման նպատակով փակել էին Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան փողոցը: Հանդիպման շրջանակում Արցախի հեղափոխական կուսակցության անդամները Բակո Սահակյանի հետ ցանկացել են քննարկել նախօրեին Մարտունի քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպը, երբ քաղաքապետ Հայկ Սարգսյանը, տարածված տեսանյութի համաձայն, թույլ չի տվել, որ վերջիններս մուտք գործեն քաղաք՝ քարոզարշավ իրականացնելու համար:

Նարեկ Կիրակոսյան