Էդմոն Մարուքյանը ՔԿՀ-ներում դատապարտյալ և կալանավոր ունեցող ընտանիքների առաջարկությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին

Լուրեր

07.07.2026 | 05:59
ԱԱ-2026. Բելգիան վստահ հաղթանակով դուրս թողեց ամերիկացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տեղեկացրել է, որ  ՔԿՀ-ներում դատապարտյալ և կալանավոր ունեցող ընտանիքների առաջարկությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին:

«Մասնավորապես՝ մեզ են դիմում քաղաքացիներ՝ բարձրացնելով դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց սննդի խնդրը։ Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ է, ինչ քրեկատարողական հիմնարկներում արգելված են հանձնուքները։ Մինչդեռ, այդտեղ են գտնվում նաև բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն առողջական խնդիրներ և ում անհրաժեշտ է հատուկ սնունդ։ Այդ հարցի լուծումը հնարավոր չէ կազմակերպել հիմնարկի սննդի միջոցով։

Ըստ այդմ, քաղաքացիները խնդրում են, որ այն դեպքում, եթե որևէ կերպ այս պահին հնարավոր չէ լուծել հանձնուքների խնդիրը, միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի հիմնարկների տարածքներում գործող խանութների միջոցով հարցը կարգավորվի։

Նախարարին խնդրել եմ հնարավորինս սեղմ ժամկետում քննարկել վերը նշված առաջարկությունը և, ելնելով ստեղծված բարդ իրավիճակից, ընդունել ու իրականացնել այն։

Այս մասով ևս՝ պատասխան ստանալուն պես այն կտեղադրվի համացանցում»։