Վարորդից մինչև սնունդ մատակարարող, թարգմանիչ ու թեժ գծի զանգերին պատասխանող․ ինչպե՞ս է կազմակերպվում կամավորների աշխատանքը

Լուրեր

07.08.2026 | 11:39
Թրամփը ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալու հնարավորությունը սահմանափակող հրամանագրեր է ստորագրել
07.08.2026 | 11:37
«Սատանայի փաստաբանը»․ Գարիկ Սարգսյանը, դերասանական տաղանով, Վարդևանյանին համեմատեցին Կիանու Ռիվզի և Ալ Պաչինոյի հետ
07.08.2026 | 11:30
Վայոց ձորում 2026-ի առաջին կիսամյակում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարը ամփոփել է ոստիկանության աշխատանքը
07.08.2026 | 11:22
Այսօր ամոթի օր է․ Մարիաննա Ղահրամանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 11:15
ԱԱ-2026-ի լավագույն ֆուտբոլիստն ընտրություն է կատարել «Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև
07.08.2026 | 11:07
Հրաձգություն Թաիլանդի դպրոցներից մեկում․ 7 մարդ զոհվել է, տասնյակ վիրավորներ կան
07.08.2026 | 10:58
Ղազախստանի վարչապետը Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:51
ՊԵԿ-ն «Առինջ մոլ»-ում 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ է բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:39
Դա մեր ժողովրդի նկատմամբ անհարգալից վերաբերմունք կլինի և ոչ լեգիտիմ․ Փաշինյանը՝ այս պահին ԵՄ-ԵՏՄ հարցով հանրաքվե անցկացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:30
Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրեական վարույթ. Դատախազություն
07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Առողջապահության նախարարությունում երկուշաբթի՝ մարտի 16-ին, Առողջապահության նախարարությունը հայտարարեց կամավորների հավաքագրում՝ կորոնավիրուսայինն հիվանդության դեմ պայքարի նպատակով։ Ընդամենը մեկ օր անց՝ կամավոր դառնալու ցանկությամբ Առողջապահության նախարարություն է դիմել 3000 կամավոր։ Եվս 2000 կամավոր առաջարկել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Ընդհանուր թվով՝ այս պահին 5000 կամավոր կա։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Այժմ կամավորների հետ աշխատանքներ են տարվում։ Կան արդեն գրանցված կամավորներ, որոնք մյուս կամավորներին հրավիրում են աշխատանքի։ Այդ ամենը կազմակերպվում է առցանց, որպեսզի մեկ տեղում այդքան մարդիկ չլինեն։ Հրավերն արվում է, և երբ հետադարձ պատասխան է ստացվում, որ կամավորը պատրաստ է աշխատել, գործընթացը կազմակերպվում է»,- ասաց ԱՆ խոսնակը։

Factor.am-ի հարցին, թե ինչպե՞ս են գրանցված կամավորների շրջանում ընտրություն կատարելու, ԱՆ խոսնակը պատասխանեց․ «Մենք ունենք համակարգ, որով գնում է հրավերը։ Եթադրենք՝ մեզ այս պահին անհրաժեշտ են վարորդներ․ այն մարդիկ, որոնք հայտը լրացնելուց նշել են, որ իրենք վարորդ են, նրանց գնում է հետադարձ պատասխան, որ իրենք հրավիրվում են աշխատանքի։ Եթե հաստատումները լինում են, այդ մարդիկ արդեն աշխատանքի են անցնում»։

Մեր հարցին, թե արդյոք հայտագրված կամավորների ցանկում միայն Հայաստանի բնակիչներ են, թե Սփյուռքից նույնպես դիմողներ են եղել, Ալինա Նիկողոսյանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ ամբողջ ցանկը չեմ հասցրել ուսումնասիրել։ Հիմնականում մեր տեղացիներն են, բայց գուցե սփյուռքից էլ դիմած լինեն՝ առցանց մեզ ինչ-որ հարցերում օգնելու համար»։

ԱՆ խոսնակի խոսքով՝ կամավորների տարիքային սահմանափակում չեն ունեցել։ «Երիտասարդներ են, ուսանողներ, նաև մեծահասակներ։ Իհարկե, ուսանողներն ավելի արագ են արձագանքել»,- նշեց Ալինա Նիկողոսյանը։

Ըստ նրա՝ կամավորներն ամենատարբեր աշխանքներ են կատարելու․ դեղորայքի ու սննդի մատակարարումից մինչև թեժ գծի հեռախոսազանգերին պատասխանել։ «Կա բուժքույրի աշխատանք, վարորդի, տվյալներ հավաքագրող ու լրացնողի։ Որտեղ զգում ենք՝ լրացուցիչ ուժի կարիք ունենք, դիմում ենք կամավորներին»,- ասաց ԱՆ խոսնակը։

Ալինա Նիկողոսյանի խոսքով՝ նաև 14-օրյա կարանտինի մեջ գտնվող մեր հայրենակիցներին սպասարկող աշխատակազմին աջակցող կամավորներ կան, որոնք, օրինակ, օգնում են սնունդ պատրաստելու կամ մատակարարելու հարցում։ ԱՆ խոսնակը հավելեց, որ այժմ կամավորների հավաքագրման հայտը փակել են։ Անհրաժեշտության դեպքում՝ այն կրկին կբացեն։

Factor.am-ը նաև կապ հաստատեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանի հետ, որը մանրամասնեց. «Մենք տեսել ենք Առողջապահության նախարարության հայտարարությունը, ինչից հետո տիկին Հակոբյանը զանգահարել է նախարարություն և ասել, որ ցանկություն ունի ինքը նույնպես մասնակցել կամավորական աշխատանքներին»։

Նելլի Մելքոնյան