ԱԻ նախարարն ընդունել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Նոյեմբերի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներքին անվտանգության կցորդ Բրունո Բալդյուկը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից:

Ողջունելով միմյանց կողմերը բարձր գնահատեցին հայ-ֆրանսիական սերտ համագործակցությունն արտակարգ իրավիճակների և անվտանգության ոլորտում՝ փաստելով, որ այն ունի շուրջ 30 տարվա պատմություն՝ սկիզբ առնելով 1988 թ.-ին Սպիտակում տեղի ունեցած մեծ աղետից: Կարևորելով հանրային անվտանգությունն ու աղետներին դիմակայելու ունակությունը՝ կողմերը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու և ավելի խորացնելու այս ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Եվրամիության աջակցությամբ Վրաստանի հետ համատեղ ուսումնավարժանքի կազմակերպման և անցկացման հարցերը: Նախարար Տոնոյանն ընդգծեց, որ նմանատիպ վարժանքները նպաստում են տարածաշրջանում քաղաքացիական անվտանգության և աղետներին դիմակայունության ամրապնդմանը:

Կողմերն անդրադարձան նաև ֆրանսիական կողմի աջակցությամբ հայ փրկարարների վերապատրաստման, կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի ձևավորման, աղետների բժշկության և հոգեբանական ծառայության ոլորտներում ֆրանսիական փորձի ուսումնասիրության և համատեղ ծրագրերի իրականացման հարցերին: Անդրադառնալով Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերին՝ նախարար Տոնոյանը հավաստիացրեց, որ ԱԻՆ-ը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կապահովի տեխնիկական և հրդեհային անվտանգության հարցերը:

Քննարկվեց նաև ֆրանսիական կողմի հնարավոր աջակցությունը տեխնիկական և արդյունաբերական անվտանգության ոլորտներում: ԱԻ նախարարը բարձր գնահատեց ֆրանսիացի փորձագետների մասնակցությունը «Նաիրիտ» գործարանի ռիսկերի ուսումնասիրության գործընթացում՝ նշելով, որ ֆրանսիական կողմի փորձագիտական աջակցությունը «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերության հետ համատեղ օգտակար կլիներ նաև կոյուղաջրերի հետ կապված վերջերս ծագած խնդիրների լուծման հարցում:

Հանդիպման ավարտին կողմեր ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնեցին քաղաքացիական անվտանգության և արտակարգ իրավիճակների ոլորտում համատեղ ծրագրերի ընդլայնումը և շարունակականությունն ապահովելու հարցում: