Բանկերի վարկերի, խոցելի ՓՄՁ-ներին, անհատներին, ՌԴ-ում արտագնա աշխատողներին աջակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.11.2024 | 23:30
Էրդողանը ծրագրում է հաջորդ ժամկետով գրավել իշխանությունը․ TIME-ի անդրադարձը
25.11.2024 | 23:15
Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի ԱԳ նորանշանակ նախարարին
25.11.2024 | 23:08
Ադրբեջանի ՌՕՈՒ կործանիչներն ուսումնական թռիչքներ են իրականացրել
25.11.2024 | 22:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
25.11.2024 | 22:33
Լոնդոնը ներկայացրել է ՌԴ «ստվերային նավատորմի» դեմ միջոցառումների ամենամեծ փաթեթը
25.11.2024 | 22:18
Ադրբեջանում ռազմական փորձագետի են կալանավորել` պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքով
25.11.2024 | 22:01
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
25.11.2024 | 21:45
Սարի հակառակ կողմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 21:30
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.11.2024 | 21:16
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն համագործակցության հարցեր են քննարկել
25.11.2024 | 21:01
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
25.11.2024 | 20:45
Ադրբեջանի թակարդն է ՀՀ-ի դեմ՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը հավասարեցնել Արևմտյան Հայաստանի հետ․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 20:28
ՆԱՏՕ-ի ղեկավարությունն արևմտյան խոշոր ընկերություններին կոչ է արել պատրաստվել պատերազմի
25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
Բոլորը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով խոսել է  բանկերի վարկերի, խոցելի ՓՄՁ֊ներին, անհատներին, ՌԴ֊ում արտագնա աշխատողներին աջակցելու և ֆորս մաժորների մասին:

 

«Սիրելի՛ քաղաքացիներ,
Ստորև ներկայացնում եմ այսօրվա ուղիղ եթերի ընթացքում հնչեցված առաջարկներիս համառոտ ամփոփումը՝ ուղղված ՀՀ կառավարությանն ու ՀՀ կենտրոնական բանկին՝ համաճարակի հետևանքով քաղաքացիների ու առևտրային կազմակերպությունների կրած կամ հնարավոր վնասները մեղմելու վերաբերյալ.

ԲԱՆԿԵՐԻ ՄԱՍՈՎ՝
Վարկառուների թվում պետական, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման սեգմենտների աշխատակիցների տոկոսը բավականին զգալի է։ Նրանք շարունակում աշխատել են (նաև տնից՝ հեռահար) և ստանում են իրենց աշխատավարձը և հետաբար պետք է պատշաճ կարգով կատարեն իրենց վարկային պարտավորությունները։

Այնինչ օրինակ մեծ թվով ֆիզիկական անձինք և ՍՊԸ–ներ, որոնք համաճարակի և արտակարգ դրության պայմաններում չեն կարողանում ծավալել իրենց գործունեությունը, հետևաբար վճարել վարկերը, հանդիսանում են խոցելի խումբ և կազմում են վարկառուների մոտ 30-35%: Այս խմբի համար պետք է լինի հստակ պետական միասնական վերաբերմունք, որի արդյունքում կսառեցվեն այս խմբի ներկայացուցիչների վարկային պարտավորթյուններն՝ առնվազն 3 ամսով։

Բանկային համակարգի հետ կապված՝ ցանկանում եմ նաև նշել, որ սա միակ ոլորտն է, որտեղ պետությունն իր մեխանիզմներով ու երաշխիքներով «օգնում» է, որ այս համակարգը գործի. պետությունը երաշխավորելով ավանդների վերադարձը, պետական գերբով և պետական հարկադրանքով աջակցում է, որ համակարգը փող աշխատի։

Ըստ էության, ֆինանսաբանկային ոլորտը, որը գոնե հեղափոխությունից հետո (վերջին 2 տարիների ընթացքում) մոտ 300 մլն ԱՄՆ դոլար շահույթ է ստացել, պետք է բոլորիս հետ միասին պատրաստ լինի տուժել։ Եվ այս հարցում կենտրոնական բանկին հստակ ծրագիր է անհրաժեշտ ունենալ՝ աջակցելու համար բանկային համակարգին։

ՓՄՁ-ՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ստորև ներկայացվելիք գործողությունները հարկավոր է իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ գոնե մոտակա 10 օրվա մեջ.

Պետությունը պետք է կազմի համաճարակի և արտակարգ դրության հետևանքով խոցելի ոլորտների, ինչպես նաև համաճարակի և արտակարգ դրության պատճառով խոցելի դարձած փոքր և միջին բիզնեսի ընկերությունների և ձեռնարկատերերի ցանկ՝ ուսումնասիրություններ իրականացնելով տնտեսական դաշտում։

Առաջարկում եմ ցանկը կազմելուց հետո աջակցել այդ անձանց և ընկերություններին՝ նախորդ տարի նրանց կողմից վճարված ընդհանուր հարկերի 50%-ն առձեռն վերադարձնելով նրանց։ Սա, կարծում եմ, լավագույն աջակցությունն է բարեխիղճ հարկատուներին՝ այս ծանր պայմաններում որպես պետություն նրանց կողքին կանգնելու համար։ Այս մեխանիզմից անհնար է, որ օգտվեն անբարեխիղճները, քանի որ նրանք, ովքեր ստվերում հարկ չեն վճարել, բնականաբար դրանից մաս հետ չեն ստանա։

Բազմաթիվ ՓՄՁ-ներից հաղորդագրություններ ենք ստանում, որ օրինակ գեղեցկության սրահը, սրճարանը, մասնավոր մանկապարտեզը կամ այլ տեսակի ծառայություններ մատուցողը կասեցրել է իր գործունեությունը, սակայն տարածքի վարձատուն շարունակում է պահանջել վարձավճարը։ Նշված իրավիճակում, իհարկե, վարձատուն պետք է ողջամիտ գտնվի և չպահանջի այդ վճարը վարձակալից։ Սակայն բազմաթիվ վարձատուներ իրենք ևս վարկային ու այլ պարտավորություններ ունեն, և հետևաբար այս անձանց ևս պետք է համապատասխան ժամանակավոր արտոնություններ տրամադրվեն։

Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ առևտրի խոշոր կենտրոնները ևս չպետք է այս ընթացքում վարձավճար պահանջեն իրենց տարածքում վարձակալությամբ առևտրային գործունեություն իրականացնող ընկերություններից ու անհատներից, քանի որ նրանց հաճախորդների թիվը ևս կտրուկ անկում է ապրել։ Սակայն շատ կարևոր է, որ այդ նույն առևտրի խոշոր կետրոնները ևս ստանան համապատասխան անհրաժեշտ պետական աջակցություն՝ իրենց եկամուտների անկմամբ և ունեցած վարկային պարտավորություններով պայմանավորված։

Ստորև ներկայացնում եմ որոշակի ոլորտների ցանկ, որոնց գործունեությունն առավել խոցելի է համաճարակի և արտակարգ դրության պայմաններում և այս ոլորտին առավել մեծ ուշադրություն է հարկավոր դարձնել. դա հիմնականում հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, մասնավորապես.
– Գեղեցկության սրահներ
– Ռեստորաններ
– Սրճարաններ
– Հյուրանոցներ, հյուրատներ
– Տուրիստական գործակալություններ
– Տրանսպորտային/փոխադրման տարբեր ծառայություններ մատուցողներ, այդ թվում՝ անհատ ուղևորափոխադրողներ
– Լվացքատներ
– Սննդի արտադրության որոշ կետեր
– Մասնավոր մանկապարտեզներ
– Սպորտային կոմպլեքսներ և այլն։
Բնականաբար այս ցանկը սպառիչ չէ և շարունակելի է…
Հասցեական է պետք օգնել այս բոլոր սուբյեկտներին։

ՌՈւՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈւԹՅՈւՆՈւՄ ԱՐՏԱԳՆԱ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎՈՂՆԵՐ
Մեզ են դիմել Ռուսաստանում արտագնա աշխատանքով զբաղվող տարբեր անձիք, ում շնորհիվ է նաև, որ երկար տարիներ Հայաստան մեծ տրանսֆերտներ են մտնում, շրջանառվում ինչպես բանկային համակարգում, այնպես էլ ընդհանուր տնտեսությունում։
Մոտավորապես ապրիլի սկզբից նրանք պետք է արդեն մեկնեին իրենց արտագնա աշխատանքներին։
Առաջարկում ենք յուրաքանչյուր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից այս անձանց հաշվառում և պետության կողմից նրանց թիրախային աջակցության տրամադրում։

ՖՈՐՍ ՄԱԺՈՐ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Քանի որ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պարտավորությունների կատարման անհնարինության դրույթների կիրառելիությունն այս դեպքում վիճելի է, անհրաժեշտ է լիազոր մարմնի պաշտոնական պարզաբանումը՝ համապատասխան հոդվածների կիրառության վերաբերյալ։ Այսինքն ՀՀ Արդարադատության նախարարությունը պետք է պարզաբանի արդյոք համաճարակն ու արտակարգ դրությունը ֆորս մաժորային իրավիճակ համարվում են թե՝ ոչ։

Սպասենք դրական արձագանքի …
Մեկնաբանություններում տեղադրում եմ նաև ուղիղ հեռարձակման հղումը»։