Վարկային կազմակերպությունները նույնպես մարման հետաձգումներ և անհատական մոտեցում են սահմանում

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Երկրում հայտարարված արտակարգ դրություն պայմաններում շատերը հարկադիր պարապուրդի են մատնվել, և քաղաքացիներին մտահոգող խնդիրներից մեկն էլ այս օրերին վարկային պարտավորությունները կատարելու հարցն է:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Կենտրոնական բանկը հայտարարություն էր տարածել՝ բանկերին հորդորելով անհատական մոտեցում ցուցաբերել վարկերի վճարումները կատարելու հետ կապված խնդիրներ ունեցող քաղաքացիների և հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, ժամանցի ոլորտում գործող և վարկային պարտավորություններ ունեցող իրավաբանական անձանց նկատմամբ։

Չնայած հայտարարության մեջ նշվում են միայն բանկերը, Կենտրոնական բանկից Factor.am-ին փոխանցեցին, որ այն վերաբերում է նաև վարկային կազմակերպություններին։

Հայաստանում կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար հայտարարված արտակարգ դրության հենց առաջին օրը վարկային կազմակերպություններից «Mogo»-ն հայտարարեց ավտովարկերի հետաձգման մասին։ Հայտարարությունը, սակայն, ավելի ուշ հեռացվեց ընկերության ֆեյսբուքյան էջից։ Քաղաքացիները սկսեցին սոցցանցերում գրառումներ կատարել, որ նամակներ են ստանում վարկերի ուշացումների վերաբերյալ։

«Mogo»-ի ֆեյսբուքյան էջը, մեկնաբանելով հնչած խնդիրները, նշում է, որ պարզապես էջի հետ կապված տեխնիկական խնդիր ունեն:

«Նշված առաջարկը, իհարկե, գործում է, հնարավոր է հեռախոսակապի ծանրաբեռնվածություն։ Երկարաձգումները կատարվում են հաճախորդի դիմելու դեպքում, հետևաբար՝ բնական է, որ ունենք ժամկետանց հաճախորդներ»,- նշում է կազմակերպությունը։ Ինչ վերաբերում է կազմակերպությունում գործող այլ վարկատեսակների մարումները հետաձգելուն, չնայած ԿԲ-ի հորդորին, «Mogo»-ն ընդգծում է, որ պետք է կատարվեն ըստ ժամանակացույցի։

Մի քանի օր է՝ varks.am կազմակերպության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում օգտատերերը իրենց բողոքն էին արտահայտում՝ կապված կազմակերպության կողմից զիջումների չգնալու հետ։ Այսօր միայն, կազմակերպությունը կարծես տեղի տվեց․ ըստ տարածված հայտարարության՝ որոշվել է  մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը անհատական մոտեցում ցուցաբերել և ընդառաջել բոլոր այն հաճախորդներին, ովքեր պարտաճանաչ կատարել են կազմակերպության հանդեպ ունեցած պայմանագրային պարտավորությունները, և ում համար ներկայում դժվարացել է վարկային պարտավորությունների կատարումը։

«Գուդ Կրեդիտ» կազմակերպությունը հորդորում է վճարումները կատարել ըստ ժամանակացույցի՝ օգտվելով վճարահաշվարկային համակարգերից ու հավելվածներից և առցանց բանկային վճարային միջոցներից՝ խուսափելով ընկերության մասնաճյուղ այցելելու անհրաժեշտությունից: Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի և դրանց առնչվող այլ ոլորտներից եկամուտ ստացող քաղաքացիներին առաջարկվում է դիմել առցանց և պարզաբանումներ ներկայացնել, իսկ ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին առաջարկվում է, անհատական ուսումնասիրությունից ելնելով, հետաձգման հնարավորություն տալ։

Հետաձգումներ և անհատական մոտեցում են առաջարկում «Գլոբալ կրեդիտ»-ը, «ՖԻ ՆՔԱ» ՈւՎԿ-ն, «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»-ը, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա», «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» , «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ»,  «Սմարթ Կրեդիտ» , «Պրեմիում Կրեդիտ», «ՋԻ ԸՆԴ ԷՅ», «Նորման Կրեդիտ», «Նոր Հորիզոն», «ՈՒնիվերսալ», Agro lieasing, «ԱԷՍ» Կրեդիտ, «Առաջին Հիփոթեքային Ընկերություն», «Ֆարֆին», «ԲԼԵՍՍ», Ունիվերսալ վարկային կազմակերպությունը, «ԳԱՌՆԻ ԻՆՎԵՍՏ», «ԷԿԼՕՖ», «Էքսպրես Կրեդիտ», «Մայկրեդիտ», «ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունները, «Զարգացման և Ներդրումների Կորպորացիան»։ Այս մասին հայտարարությունները զետեղված են կազմակերպությունների կայքերում կամ ֆեյսբուքյան էջերում։

«Արեգակ» վարկային կազմակերպությունը, ինչպես նշեցին մեզ հետ զրույցում, ևս նախատեսում է հետաձգում, սակայն հայտարարություն դեռևս չի տարածվել։ Կազմակերպությունից վստահեցնում են, որ խնդիրն այն է, որ օնլայն դիմումի հարթակը պատրաստ կլինի միայն երկուշաբթի, այդ ժամանակ էլ կտարածեն հայտարարությունը։

Նշենք, որ վարկային կազմակերպությունների միությունը նույնպես հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ ՀՀ վարկային կազմակերպությունները ստեղծված իրավիճակում ևս պատրաստ են աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իրենց հաճախորդներին։

Անժելա Պողոսյան