Գյումրիում խուճապ չկա, դիմակների դեֆիցիտ էր, պատվիրել ենք. Սամվել Բալասանյան

Լուրեր

17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
17.11.2026 | 22:39
Ադրբեջանում առաջարկում են է՛լ ավելի խստացնել ՀԿ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրությունը
17.11.2026 | 22:22
Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
17.11.2026 | 22:08
Դատարանը վարույթ ընդունեց հայցադիմումը․ ընտրություններից 12 օր առաջ ԸԸՀ-ն պահանջում է չեղարկել թեկնածուի գրանցումը
17.11.2026 | 21:56
ԱՄՆ-ն խստացնում է արհեստական բանականության առաջադեմ չիպերի արտահանման կանոնները՝ Nvidia-ի ղեկավարի շուրջ սկանդալից հետո
17.11.2026 | 21:40
Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ զորավարժությունների անցկացման հարցեր են քննարկել
17.11.2026 | 21:28
Տեղի են ունեցել ՀՀ-ԳԴՀ պաշտպանական խորհրդակցությունները
17.11.2026 | 21:15
Ընդդիմությունն ունի բոլոր շանսերը՝ թույլ չտալու սահմանադրական հանրաքվե, հուսանք՝ մանդատագողություն չի լինի․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 21:08
Ինչ է քննարկվել «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով հանդիպմանը
17.11.2026 | 20:56
Աննա Հակոբյանն ընդվզման կոչ է անում․ ով է պատասխանատու խցանումների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:44
Լրագրողական հետաքննությունը բացահայտել է Deutsche Bank-ի կապերը ռուսաստանցի օլիգարխների, Ջեֆրի Էփշթեյնի և Դոնալդ Թրամփի հետ
17.11.2026 | 20:30
Ունեմ վարկած՝ Արմեն Գրիգորյանը կատարում է Փաշինյանի հանձնարարությունը՝ պատրաստելու շրջադարձն արևմտամետ կուրսից․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 20:19
20։10-ի դրությամբ, Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է
Բոլորը

 Factor.am-ի հարցազրույցը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ

-Պարոն Բալասանյան, կորոնավիրուսի տարածման այս շրջանում ի՞նչ իրավիճակ է Գյումրիում։ Մենք բողոքներ էինք ստացել առ այն, որ խանութներում ու դեղատներում լարված վիճակ է։

-Գյումրիում խուճապ չկա, նորմալ է։ Խանութներում, սուպերմարկետներում շատ գնումներ չեն անում։ Իսկ դեղատների հետ կապված դիմակների դեֆիցիտ կար երեկ, բայց ճարեցինք։ Դե պարզ է, որ հիմա մեծ քանակությամբ անհրաժեշտ է։ Հիմա դիմակներ ու նաև ձեռնոցներ ենք պատվիրել։

-Իսկ սննդամթերքի առումով արդյոք պակասության խնդիր չի՞ առաջանա։

-Կարծում եմ՝ ոչ։ Մենք պահեստավորած ունենք ամեն ինչ։

-Պարոն Բալասանյան, այս պահին Գյումրիում կորոնավիրուսի կասկածով անձ կա՞։

-Թու թու թու, չունենք այս պահին։

-Իսկ քաղաքի մաքրման աշխատանքն ինչպե՞ս է արվում։

-Դե հիմա ձյուն է գալիս։ Բայց դա էլ ենք մաքրում։ Նորմալ է, տեղը տեղին արվում է ամեն ինչ։

-Դուք բնականոն շարունակում եք աշխատե՞լ։

-Իհարկե։ Մենք անգամ շտաբ ունենք ու հսկում ենք։ Ամեն ինչ նորմալ է։

Մերի Մարտիրոսյան