ՄԻՊ-ին առընթեր ստեղծվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության փորձագիտական խորհուրդ

Լուրեր

02.03.2026 | 19:40
Մեքենաները մնացել էին ցեխի մեջ․ ինչ է տեղի ունեցել Նուբարաշենի խճուղում
02.03.2026 | 19:30
Զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ խոսնակն անդրադարձել է Մերձավոր Արևելքում իրավիճակին
02.03.2026 | 19:20
Նեթանյահուի գրասենյակը հերքում է Իրանի պնդումները, որ Իսրայելի վարչապետի ճակատագիրն անհայտ է Երուսաղեմի հրթիռակոծությունից հետո
02.03.2026 | 19:20
«Հենց նավ մտանք՝ հարվածները սկսվեցին»․ Դուբայում գտնվող հայերը չեն կարողանում վերադառնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 19:12
Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում․ ՈՒՂԻՂ
02.03.2026 | 19:12
Իրանական լրատվամիջոցները հայտնում են այաթոլլահ Ալի Խամենեիի կնոջ մահվան մասին
02.03.2026 | 19:00
ՀԷՑ-ը 100%-ով կպետականացվի, կճանաչվի հանրային գերակա շահ, փոխհատուցում կվճարվի․ գործընթացն այդ փուլում է․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.03.2026 | 18:50
Ինչո՞ւ Հայաստանի մի քանի հարյուր դպրոցներում տնօրեններ չկան․ ԿԳՄՍՆ-ն  գաղտնի է պահում մասնագիտական հանձնաժողովների կազմը  
02.03.2026 | 18:36
Իրանական ԱԹՍ-ները հասել են Կիպրոս. Պաֆոսի օդանավակայանի տերմինալը տարհանվել է
02.03.2026 | 18:25
Արման Ծառուկյանը պատմել է՝ ինչու է մենամարտի վերջում հարվածել մրցակցին
02.03.2026 | 18:16
Իրանի դեմ շարունակվող գործողությունը չի հանգեցնի «անվերջ պատերազմի». Պենտագոնի ղեկավար
02.03.2026 | 18:07
Իրանի դեսպանը՝ Հայաստան իրանցիների հոսքի մասին // Զինծառայողի մահվան գործով կալանավորված անձ կա․ ԼՈՒՐԵՐ
02.03.2026 | 18:02
Ես առաջինը հասա նրան, նախքան նա կհասներ ինձ. Թրամփը՝ Խամենեիի սպանության մասին
02.03.2026 | 17:54
Ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը հասել է 4-ի. CENTCOM
02.03.2026 | 17:43
Փետրվարը բուլինգի կանխարգելման ամիս էր, և տարբեր դպրոցներում այս թեմայով միջոցառումներ են կազմակերպվել․ փոխնախարար
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանը նախատեսում է ստեղծել պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության փորձագիտական խորհուրդ:

Խորհրդի նպատակներից են հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքի խրախուսումը, մարդու իրավունքներից և ազատություններից լիարժեք և հավասարապես օգտվելու հնարավորությունների, անկախ ապրելու,  միջավայրային արժանապատիվ ներգրավվածության երաշխավորումը, մասնակցությունը որոշումների կայացմանը և այլն:

Խորհրդի անմիջական խնդիրներից են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավվածության ապահովումը, համակարգային խնդիրների վեր հանումը և դրանց լուծման առաջարկների ներկայացումը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետությանն ուղղված հետազոտությունների, վերլուծությունների իրականացումը և այլն:

Խորհրդի հայեցակարգի, գործառույթների, խորհրդի աշխատանքներին քաղաքացիական հասարակության ներգրավման հարցերն ավելի վաղ քննարկվել են Պաշտպանի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտի ՀԿ-ների և անկախ մասնագետների հետ:

Հիշեցնենք, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի՝ 2006 թվականի դեկտեմբերի 13-ին ընդունված կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելումը և պաշտպանությունը:

 

2019 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին: Այն ապահովում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, չհայտարարված այցերի, ինչպես նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման Պաշտպանի գործառույթների իրականացումը։