Ո՞ր բանկերն են հետաձգել վարկերի վճարումները

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Հայաստանում գործող մի շարք բանկեր հայտարարել են վարկային մարումները հետաձգելու մասին։ Հետաձգման ժամկետները և պայմանները տարբեր են։

Հետաձգումների մասին առաջինը հայտարարեց «Ամերիաբանկ»-ը՝ բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների համար նախատեսելով մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ վարկային արձակուրդ։

«Արարատ բանկ»-ը նախատեսել է ֆիզիկական և իրավաբանական անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրել «վարկային արձակուրդ»՝ մարտի 16-ից՝ երկու ամիս ժամկետով։

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկը մարտի 16-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ չվճարված վարկերի նկատմամբ տույժ-տուգանքներ չի կիրառի։ Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։

«Բիբլոս բանկը» որոշում է կայացրել սույն թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 16-ը վարկերի մարումների հետաձգման հնարավորություն ընձեռել ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդներին՝ բանկ այցելելու անհրաժեշտությունից ազատելու նպատակով:

Evocabank-ը 2 ամիս ժամկետով հետաձգում է SingleTOUCH վարկերի հերթական ամսական մարումները։ Այսինքն՝ բոլոր այն SingleTOUCH վարկառուները, ովքեր պետք է կատարեն իրենց հերթական ամսական մարումները մարտի 17-ից մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, կարող են մարումներ կատարել մայիսի 17-ից հետո, ինչը ուշացում չի համարվի։

«Արցախբանկը» մինչև 2020թ. մայիսի 1-ը բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չի կիրառելու, նշվածը պայմանագրային հարաբերությունների խախտում չի համարվելու: Տվյալ դեպքում չմարված վարկային պարտավորությունները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկի մնացած ամիսների վրա: Բանկը անհատ իրավաբանական անձանց վարկերի դեպքում առաջարկում է անհատական մոտեցում։

«Հայէկոնոմբանկը» մարտի 16-ից մինչև մայիսի 17-ը վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից նշված ժամանակահատվածում վարկային պարտավորությունը չկատարելու դեպքում՝ նրանց նկատմամբ տույժեր չի կիրառի և չի համարի պայմանագրային պարտավորությունների չկատարում:

«Ինեկոբանկը» 2020թ.-ի մարտի 10-ից մինչև 2020թ.-ի ապրիլի 30-ը ներառյալ վարկային պայմանագրերի ժամանակացույցով վճարում ունեցող ֆիզիկական անձանց կողմից այդ վճարումները 2020թ.-ի մինչև ապրիլի 30-ը ներառյալ կատարելու դեպքում, նրանց նկատմամբ տույժեր չի կիրառի և չի համարվ պայմանագրային պարտավորությունների չկատարում։

«Արդշինբանկ»-ի ֆիզիկական անձ, անհատ ձեռներեցներ հաճախորդները վարկային պարտավորությունների գծով երկու ամսվա ընթացքում՝ մինչև մայիսի 15-ը, հերթական մարումներ և վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց, հետևաբար՝ տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու: Բանկը իրավաբանական անձանց վարկերի դեպքում առաջարկում է անհատական մոտեցում։

«Յունիբանկ»-ը մինչև ապրիլի 14-ը եղած վարկերի մարման ազատ գրաֆիկի հնարավորություն է տալիս։

«Կոնվերս բանկ»-ի ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդները, սկսած մարտի 16-ից, անհրաժեշտության դեպքում, կարող են վարկի/երի հերթական մարումները, վճարները հետաձգել մինչև 2020 թ. մայիսի 15-ը:

«Հայբիզնեսբանկ»-ն առաջարկում է մարտի 16-ից մինչև մայիսի 30-ը ներառյալ հետաձգել ֆիզիկական անձանց վարկերի հերթական մարումները (մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման և այլ վճարները) տվյալ ժամանակահատվածի համար:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆիզիկական անձ վարկառուներին առաջարկում է 2 ամիս ժամկետով վարկի մարումների ՀԵՏԱՁԳՈՒՄ։

Իսկ Telcell վճարային համակարգը մինչև մարտի 31-ը բոլոր տեսակի բանկային վճարումները, պետծառայության տուգանքները ընդունելու է 0% միջնորդավճարով:

Նշենք, որ Ucom ընկերությունը տեղեկացրել է իր ինտերնետից օգտվող բաժանորդներին, որ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով մուծումը չկատարելու դեպքում ինտերնետ կապը չի անջատվի՝ սահմանելով հավելյալ 5 օր ժամկետ մուծման համար։

Կենտրոնական բանկը հորդորել է բոլոր բանկերին՝ անհատական մոտեցում ցուցաբերել հաճախորդներին, որպեսզի վերջիններս խնդրի առաջ չկանգնեն ստեղծված իրավիճակում:

Անժելա Պողոսյան