Կորոնավիրուսով վարակված մեղրեցու կնոջ թեստը բացասական է եղել. Մեղրիի քաղաքապետ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի հետ

-Պարոն Զաքարյան, լուրեր են շրջանառվում, որ կորոնավիրուսով վարակված Մեղրիի բնակիչը տանն է, ոչ թե՝ բուժհաստատությունում։ Կպարզաբանե՞ք այս հարցը։

-Նման բան չկա։ Երբ պարզվել է, որ այդ տղամարդը վարակված է, նրան տեղափոխել են Երևան՝ ինֆեկցիոն հիվանդանոց։ Ինքը մեկնել էր Իտալիա՝ կնոջ հետ ամուսնական ճամփորդության։

-Իսկ կնոջ դեպքում թեստ արվե՞լ է։

-Այո, պատասխանը բացասական է եղել. կնոջ մոտ կորոնավիրուս չկա։ Բայց նա էլ է մեկուսացման մեջ. գտնվում է Մեղրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում։ Նշեմ, որ վարակված տղամարդուն ու կնոջն օդանավակայանում դիմավորել է այդ տղամարդու հայրը։ Եվ հիմա այդ անձն ու նրա կինը ևս կարանտինի մեջ են։ Նրանց ստուգել են, երեկ է պատասխանը ստացվել. բացասական է եղել։

-Այս պահին Մեղրիում նոր դեպքեր կամ կասկածվողներ կա՞ն։

-Այս պահի դրությամբ նոր դեպքեր չկան։

-Իսկ ի՞նչ վիճակ է քաղաքում. խուճապ կա՞։

-Միջին հայաստանյան վիճակ է։ Մեղրեցիները, քանի որ սահմանին են ապրում, սովոր են այսպիսի բաների։ Լրացուցիչ անհանգստության առիթ չկա։

-Արտակարգ դրության հաստատումից հետո ի՞նչ է արվել։

-Մաքսիմալ ամեն ինչ արել ենք։ Տրանսպորտային շարժը հիմա քչացրել ենք, տարեցների խնդիրներով ենք զբաղվում։ Դրսում կուտակումներ չկան։ Սննդի բոլոր օբյեկտները փակ են։ Երեկ էլ թաղում կար, շատ նեղ կազմով են արել։ Մեղրեցիներն օրինապահ ժողովուրդ են. եթե մի բան արգելված է, ուրեմն արգելված է, կանոններ չեն խախտում։

Մերի Մարտիրոսյան