Ոստիկանությունում քննարկել են արտակարգ դրության ընթացքում իրավապահների գործողություններն ու պարտականությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Մարտի 16-ի ուշ երեկոյան ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ընթացքում ոստիկանության գործողություններն ու պարտականություններն էին։

Արման Սարգսյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ հանցավորության դեմ պայքարին զուգահեռ ոստիկանները ներգրավված են նաև կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում։ Քննարկվեցին արտակարգ դրության ընթացքում հանրապետությունում ոստիկանության պահակետերի տեղաբաշխման մասին հարցեր։ Որոշում կայացվեց աշխատանքը համակարգելու համար ոստիկանությունում ստեղծել աշխատանքային խումբ։

Նշվեց, որ հանրապետության բուժաշխատողներին կաջակցի ոստիկանության բժշկական վարչության անձնակազմը։ Ցուցումներ տրվեցին նաև զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքների կարգավորման ուղղությամբ։ Քննարկվեց նաև ծառայության ընթացքում ոստիկանության ծառայողների համաճարակից պաշտպանվածության հարցը։ Այդ ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ ծառայությանը զուգահեռ ոստիկանությունը պետք է լիարժեք իրականացնի օրենքով սահմանված լիազորությունները, և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև արտակարգ դրության ընթացքում ոստիկանությանը վերաբերող այլ հարցեր։