Չարենցավանում հայտնաբերված վարակակիրները կոնտակտ այլոց հետ չեն ունեցել. մարզպետ

Լուրեր

22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:19
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
22.06.2026 | 12:55
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել
22.06.2026 | 12:50
ՍԴ դատավորներից երկուսը չի մասնակցի ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումների քննությանը
22.06.2026 | 12:44
«Իրա պատասխանատուն ես եմ, իմ պատասխանատուն Սիմոնյան Կարենն է»․ ՀԿԿ-ի նոր գաղտնալսումը
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հարգելի հայրենակիցներ, կոտայքցիներ.

Վստահ եմ՝ բոլորդ էլ քաջ գիտակցում եք սոցիալական պատասխանատվության այն կարեւորությունը, որ ակնկալվում է ամենքիցս մեր երկրում Արտակարգ դրության պարագայում եւ կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված ՀՀ Կառավարության գործողությունների համալիր ծրագրի իրագործման պայմաններում։

Եւ այս իրավիճակում, երբ որեւէ մեկս ապահովագրված չենք՝ մեր գործունեությամբ պայմանավորված կամ օբյեկտիվ հանգամանքների բերումով վիրուսակիր դառնալու եւ/կամ այդ վիրուսը մեր կամքից անկախ՝ փոխանցելու մեր շրջապատին, միակ բանը, որ կախված է յուրաքանչյուրիցս՝ դա առավելագույն ինքնամեկուսացման գնալն է եւ յուրաքանչյուրս մեր մասով՝ անհրաժեշտ կանխարգելիչ/ախտահանիչ գործողությունների ապահովումն է։

Բոլոր պարագաներում ես վստահեցնում եմ՝ ՀՀ Կառավարությունն ու պատկան մարմինները լիովին տիրապետում են իրավիճակին, եւ մեր Քաղաքացիներին անհրաժեշտ է պարզապես ճշտորեն հետեւել բոլոր պաշտոնական ցուցումներին եւ տեղեկատվություն քաղել բացառապես պաշտոնական աղբյուրներից։

Հավելեմ նաեւ, որ այս պահի դրությամբ մեր մարզում գործող մի քանի հյուրընկալության հաստատություններում հանգրվանել են մինչ այժմ հաստատված վիրուսակիրների հետ կոնտակտ ունեցած՝ մի քանի հարյուր մեր քաղաքացիներ, ովքեր պարզապես ռիսկի խմբում են եւ ՉԵՆ հանդիսանում վիրուսակիրներ։ Վերջիններիս նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն եւ ապահովված են կեցության բոլոր անհրաժեշտ պայմաններով։

Եւ վերջում՝ Չարենցավանի մասով.

Այս պահին համայնքի երկու բնակիչների մոտ հաստատվել է վիրուսի առկայություն, ովքեր վերադարձել են արտերկրից եւ ի սկզբանե մեկուսացման մեջ են գտնվել։ Այժմ բուժման փուլում են եւ Չարենցավանում որեւէ կոնտակտ չեն ունեցել։ Եւս երկու քաղաքացիների թեսթի արդյունքներին ենք սպասում, ինչի վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջիններիս սերտ շփման շրջանակը եւս մեկուսացվել է։

Կոտայքի մարզի այլ բնակավայրում այս պահի դրությամբ չունենք հաստատված որեւէ դեպք։

Հարգելիներս,

Հավելյալ տեղեկատվության պարագայում անմիջապես կիրազեկվեք։

Ըստ այդմ՝ խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից եւ ոչ մի պարագայում տուրք չտալ չհաստատված տեղեկատվությանը։

Եւս մի կարեւոր դիտարկում.

Ինչպես ինքներդ եք հասկանում, անընդունելի են որեւէ համայնքում վարակի հաստատված դեպքերով պայմանավորված՝ խուճապային տրամադրություններ եւ անհարկի տագնապ տարածելու բոլոր փորձերը. այսպես թե այնպես՝ խնդիրը մեր ողջ Հանրապետությանն է վերաբերում, եւ նրա դեմ պայքարը կամ հնարավոր ընդգրկումը չի կարող ունենալ լոկալ բնույթ։

Կրկին անգամ խնդրում եմ՝ ցուցաբերել բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն եւ ստանձնել սոցիալական պատասխանատվության սեփական չափաբաժինը։

Հետեւեք բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին, կատարեք անհրաժեշտ ցուցումները, հարկ եղած դեպքում՝ դիմեք համայնքի բուժ.կենտրոն կամ կապվեք ԱՆ թեժ գծին։

Արտակարգ դրության պայմաններում մենք 24-ժամյա ռեժիմով գործում ենք եւ անխափան կապի մեջ ենք ՀՀ Կառավարության մեր գործընկերների եւ պատկան գերատեսչությունների հետ, ինչպես նաեւ պերմանենտ կապ է ապահովվելու Պարետատան հետ։

Առո’ղջ եղեք»։