Factor.am-ի լրագրողին չեն առաջարկել թեստ հանձնել, իսկ օպերատորի հետ ընդհանրապես չեն կապվել

Լուրեր

02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:15
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
Բոլորը

«Այո»-ի քարոզարշավի շրջանակում Վայք քաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող Factor.am-ի նկարահանող խմբին կորոնավիրուսի առկայությունը ստուգելու նպատակով թեստ հանձնել չի առաջարկվել՝ չնայած վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի պնդումներին, թե լրագրողները հրաժարվել են թեստավորումից:

Այսօր Կառավարությունում հրավիրված ասուլիսում, հիշեցնենք, Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Վայքում աշխատած լրագրողների հետ կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից:

«Մենք տվել ենք ցուցակները, կապը հաստատվել է, բոլորից հետաքրքրվել են իրենց առողջական վիճակի մասին, ախտանիշների մասին են հարցրել, և առաջարկվել է, որ եթե ունեն համապատասխան ախտանիշները, իրենք գնան և անցնեն թեստավորումը: Գրեթե բոլորը, ինչքանով ես եմ տեղյակ, հրաժարվել են դրանից»,- ասուլիսում ասել է Մանե Գևորգյանը:

Փաստում ենք, որ Վայքում աշխատած Factor.am-ի նկարահանող խմբից կապ են հաստատել միայն լրագրողի հետ, որը նշել է, որ ունի կոկորդի ցավ, սակայն ջերմություն՝ ոչ: Լրագրողին չեն առաջարկել թեստ հանձնել, նշել են միայն, որ տվյալները կփոխանցեն համապատասխան գերատեսչությանը: Իսկ օպերատորի հետ ոչ ոք ընդհանրապես կապ չի հաստատել՝ չնայած այդ ժամանակ նա ունեցել է վիրուսի՝ ներկայացվող կլինիկական ախտանշանները՝ կոկորդի ցավ, գրիպի նշաններ, սովորականից մի փոքր բարձր ջերմություն:

Ըստ այդմ, վարչապետի խոսնակի հայտարարությունը, որ լրագրողները չեն ցանկացել թեստ հանձնել, առնվազն Factor.am-ի նկարահանող խմբի անդամների մասով, չի համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ Վայքի սրճարաններից մեկում, որտեղ քարոզչություն է իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ինչից հետո կորոնավիրուսի թեստ է անցել ու բացասական պատասխան ստացել, հայտնաբերվել է վարակակիրներից մեկը: