Լրագրողները հրաժարվել են թեստավորում անցնել. վարչապետի խոսնակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Այսօր Կառավարությունում հրավիրված ասուլիսում վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել է, որ Վայքում աշխատած լրագրողների հետ կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից:

«Մենք տվել ենք ցուցակները, կապը հաստատվել է, բոլորից հետաքրքրվել են իրենց առողջական վիճակի մասին, ախտանիշների մասին են հարցրել, և առաջարկվել է, որ եթե ունեն համապատասխան ախտանիշները, իրենք գնան և անցնեն թեստավորումը: Գրեթե բոլորը, ինչքանով ես եմ տեղյակ, հրաժարվել են դրանից»,- ասուլիսում ասել է Մանե Գևորգյանը:

Փաստում ենք, որ Վայքում աշխատած Factor.am-ի նկարահանող խմբից կապ են հաստատել միայն լրագրողի հետ, որը նշել է, որ ունի կոկորդի ցավ, սակայն ջերմություն՝ ոչ: Լրագրողին չեն առաջարկել թեստ հանձնել, նշել են միայն, որ տվյալները կփոխանցեն համանապատասխան գերատեսչությանը: Իսկ օպերատորի հետ ոչ ոք ընդհանրապես կապ չի հաստատել՝ չնայած այդ ժամանակ նա ունեցել է վիրուսի՝ ներկայացվող կլինիկական ախտանշանները՝ կոկորդի ցավ, գրիպի նշաններ, սովորականից մի փոքր բարձր ջերմություն:

Ըստ այդմ, վարչապետի խոսնակի հայտարարությունը, որ լրագրողները չեն ցանկացել թեստ հանձնել, առնվազն Factor.am-ի նկարահանող խմբի անդամների մասով, չի համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ Վայքի սրճարաններից մեկում, որտեղ քարոզչություն է իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ինչից հետո կորոնավիրուսի թեստ է անցել ու բացասական պատասխան ստացել, հայտնաբերվել է վարակակիրներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում: