ՌԴ-ի հետ առևտրաշրջանառության ոլորտում լուրջ անկում է արձանագրվել. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է .

 

«ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան վերջին այցի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ոգեւորությամբ հայտարարել էր, թե ՀՀ-ՌԴ առեւտրաշրջանառությունն այս տարվա ութ ամիսներին աճել է 23.5 տոկոսով: Մեդվեդեւն էլ շտապել էր ուղղել նրան՝ ասելով, թե իր մոտ եղած թվերն «ավելի լավն են»՝ ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, եւ խորհուրդ էր տվել այդ ցուցանիշն օգտագործել: Բայց երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, եւ պարզ դարձավ, որ հատկապես ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառության ոլորտում լուրջ անկում է արձանագրվել. 9 ամիսների ընթացքում աճը կազմել է ընդամենը 15.1 տոկոս. եթե նախորդ տարվա ինը ամիսներին ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել էր 1 մլրդ 057,4 մլն դոլար, ապա այս տարի այն ավելացել է ընդամենը 158.7 մլրդ-ով ու կազմել 1 մլրդ 216.2 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների աճն ավելի շատ է՝ 25.1 տոկոս:

Ընդ որում, եթե դեպի ՌԴ արտահանման աճը 25.2 տոկոս է եղել (արտահանվել է 337.4 մլն դոլարի ապրանք), ապա ԵՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 33.8 տոկոսով (արտահանվել է 462.9 մլն դոլարի արտադրանք): Բայց ԱՎԾ երեկվա հրապարակումներում ամենամտահոգիչը մեկ այլ ցուցանիշ էր. Հայաստանի ժողովրդագրական վիճակն այլեւս դարձել է ազգային անվտանգության սպառնալիք. միայն վերջին հինգ տարվա ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 302.4 հազարով: Իսկ ծնելիության, բնական հավելաճի ցուցանիշները 2017-ին վերջին հինգ տարվա ընթացքում ամենացածրն են, չնայած իշխանություններն այս առումով միանգամայն այլ խոստումներ էին տվել»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրա համարում: