«Պատերազմի մեջ ենք. երբ հաղթենք, այլևս հետ գնալ չի լինի». Մակրոնը՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման մասին

Լուրեր

07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մենք պատերազմի մեջ ենք։ Առողջակական պատերազմի։ Թշնամին այստեղ է և անխուսափելի է։ Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ անդրադառնալով աշխարհում Covid-19 կորոնավիրուսի տարածմանը, հայտնում է publicsenat.fr-ը։

Նրա խոսքով՝ մարտի 17-ի կեսօրից 15 օրով զգալի կրճատվելու են ուղևորափոխադրումները։ Բացի այդ՝ անժամկետ հետաձգվելու են ՏԻՄ ընտրությունները։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ 30 օրով փակ կլինի նաև շենգենյան գոտու տարածքը։

Մակրոնը ֆրանսիացիներին խոստացել է, որ կորոնավիրուսի պատճառով ոչ մի բիզնես սնանկացման վտանգի առաջ չի կանգնի, և ոչ մի ֆրանսիացի առանց անհրաժեշտ ռեսուրսների չի մնա։ Կորպորատիվ բանկային վարկերի համար Ֆրանսիայի նախագահը 300 մլրդ եվրոյի պետական երաշխավորություն է խոստացել։

«Ընտանեկան ու ընկերական հավաքները կարգելվեն։ Փողոցում քայլելն այլևս անհնար կլինի։ Սա շփումն առավելագույնս կրճատելու հարց է։ Միայն խանութ՝ առևտրի գնալը կմնա՝ պահպանելով հեռավորությունը։ Ճամփորդել հնարավոր կլինի միայն բժշկական խնամք ստանալու նպատակով, աշխատանքի գնալ՝ միայն այն դեպքում, եթե դրա հեռահար կազմակերպումը հնարավոր չէ։ Նշված կանոնների ցանկացած խախտում կտուգանվի։ Կառավարությունը կհստակեցնի այս սահմանափակումների պայմանները»,- հայտարարել է Մակրոնը։

Դիմելով բոլոր նրանց, որոնք այս օրերին խախտել են այս կանոնները և կրկին փողոց են դուրս եկել, Մակրոնն ընդգծել է. «Դուք ոչ միայն չեք պաշտպանում Ձեզ, այլ նաև մյուսներին։ Եթե նույնիսկ նախանշաններ չունեք, միևնույն է, կարող եք վիրուսը տարածել, մինչդեռ մեր բուժաշխատողները պայքարում են կյանքեր փրկելու համար։ Արտակարգ բժշկական ծառայություն դիմեք միայն բարձր ջերմության և շնչելիս դժվարության դեպքում։ Եթե լուրջ նախանշաններ չկան, դիմեք տեղային բժշկին։ Հույս եմ դնում ձեր պատասխանատվության զգացողության վրա»։

21 րոպեանոց ելույթի ավարտին Էմանուել Մակրոնը ֆրանսիացիներին կոչ է արել խուճապի չմատնվել։ Կորոնավիրուսի դեմ պայքարում նա հաղթանակ է խոստացել՝ հավելելով, որ մասնագետները կշարունակեն պատվաստանյութի որոնումը։

«Երբ հաղթենք, այլևս հետ գնալ չի լինի։ Մենք բարոյապես ավելի ուժեղ կլինենք»,- եզրափակել է Մակրոնը։

Նելլի Մելքոնյան