Երևանի «շուն սատկացնողը»՝ Վրաստանում ՀՀ դեսպան. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
15.10.2026 | 10:19
Բողոքի ակցիա Կառավարության շենքի դիմաց՝ COP17-ի նախաշեմին. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:14
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսի այցը Հայաստան մեկնարկել է
15.10.2026 | 10:09
Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահին․ ռազմավարական հարաբերությունների խորացումն է քննարկվել
15.10.2026 | 10:00
Zeyro-ի մեծ վերադարձը․ Խաղի նոր կանոններ՝ անկախ, անխափան և ավելի հզոր
15.10.2026 | 09:45
ՀԷՑ-ը պետականացնելու նախագիծը կառավարությունում է․ օտարման գործընթացի վերջնաժամկետը 2027-ի հոկտեմբերի 1-ն է
15.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հերթական ոչ դիվանագիտական կրթությամբ անձը նշանակվեց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: Խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանի մասին է, ով երկար տարիներ աշխատել է հարկային մարմիններում, Էլցանցում, «Կենտրոն–կանաչապատում»–ում, բայց ոչ երբեք՝ դիվանագիտության ոլորտում:

Իսկ նրա հիմնական զբաղմունք–բիզնեսը, ինչպես երևանցիներն են ասում՝ Երևանում «շուն սատկացնելն է»: Սադոյանին է պատկանում «Յուքնիգրաֆ–իքս» ընկերությունը, որն զբաղվում է Երևանի թափառող շներով: Բյուջեից տարեկան կես միլիոն դոլարի փող է դուրս գրվում ու փոխանցվում այս կազմակերպությանը, որպեսզի մրցույթում միշտ հաղթող Սադոյանը վնասազերծի ու ստերիլիզացնի շներին: Հետաքրքիր է, որ նա արդեն ութ տարի շարունակ փաստաթղթերով նույն թիվն է ցույց տալիս, թե իբր Երևանում 46000 թափառող շուն կա: Բա, եթե ստերիլիզացնում են, շների թիվը չի պակասո՞ւմ: Ի դեպ, կենդանիների պաշտպանության «Դինգո թիմ» կազմակերպությունը փաստում է, որ Մոսկվա քաղաքում գրանցված է ընդամենը 20000 թափառող շուն: Փաստորեն, մեր քաղաքի շները Մոսկվայի շներից կրկնակի շատ են, դեռ մի բան էլ՝ ավելի: Դե, դրա համար էլ կես միլիոն դոլար են տանում:

Ասում են, թե Սադոյանին դեսպան նշանակելուց Թիֆլիսում հաստատ իրարանցում կսկսվի: Թիֆլիսի շները քաղաքից կփախչեն:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: