Վ. Բրյուսովի անվան համալսարանը անցնում է անցնում է ուսումնական գործընթացը հեռավար կազմակերպելուն

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Վ. Բրյուսովի անվան համալսարանը անցնում է անցնում է ուսումնական գործընթացը հեռավար կազմակերպելուն: Այս մասին բուհի հայտարարությունը՝ ստորև.

«Սիրելի՛ ուսանողներ,

Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ՀՀ-ում ստեղծված արտակարգ իրավիճակը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հայտարարությունները՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը ուսումնական կիսամյակի հնարավոր երկարացումից խուսափելու և բաց թողնված դասերի կուտակումը ու դրանց հավելյալ լրացումը կրճատելու նպատակով անցնում է ուսումնական գործընթացը հեռավար կազմակերպելուն՝ օգտագործելով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները:

Դասախոսների կողմից ձեր էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվեն համապատասխան տեսական դասընթացների դասախոսությունների նյութերը՝  գրականության ցանկով և քննարկվող թեմայի առանցքային հարցերով, ինչպես նաև գործնական դասընթացների նյութերը և առաջադրանքները:

Ուսումնական նյութերը ձեզ կտրամադրվեն ըստ ձեր դասացուցակի:

Անհրաժեշտ է կանոնավոր կերպով (առնվազն օրը մեկ անգամ) ստուգել ձեր էլեկտրոնային փոստը և բարեխղճորեն կատարել դասախոսի կողմից ուղարկված հանձնարարությունները: Ուղարկված նյութերի վերաբերյալ հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել ձեր դասախոսների հետ, որոնք պատրաստակամ են ձեզ հետ քննարկելու ուսուցանվող նյութի և հանձնարարված առաջադրանքների կատարման հետ կապված հարցերը և խնդիրները: Մենք համոզված ենք, որ դասախոսների հետ ձեր հաղորդակցումը էլեկտրոնային միջոցներով կապահովվի պատշաճ մակարդակով:

Ըստ անհրաժեշտության դասախոսները կանցկացնեն առցանց դասախոսություններ, որոնց անցկացման հարթակի և այլ մանրամասների մասին ձեզ լրացուցիչ կտեղեկացնեն ձեր դասախոսները:

Հայտնում ենք, որ դասերը վերսկսելուց հետո իրականացվելու է հանձնարարված և ուսումնառված նյութի ստուգում և գիտելիքի գնահատում:

Սիրելի՛ ուսանողներ, կոչ ենք անում ցուցաբերել բարձր գիտակցականություն, պատասխանատվություն, համախմբվածություն և ուժերի կենտրոնացում»: