Հայաստանում որևէ պարենային դեֆիցիտ առաջիկա մեկ ամսում չի առաջանա․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
16.03.2020 | 19:20Հայաստանում այսօր, ինձ հասած զեկույցների համաձայն, պարենի բավարար պաշարներ կան: Ազգային ժողովում ունեցած ելույթում անդրադառնալով պարենային անվտանգության խնդրին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եվ եթե նույնիսկ արտահանման հետ կապված պրոբլեմներ առաջանան, ինչը, գոնե այս պահի դրությամբ, չկա, Հայաստանում որևէ պարենային դեֆիցիտ առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի առաջանա»,- հավելեց նա:
Մյուս ապրանքատեսակների ներկրումը նույնպես, ըստ վարչապետի, իրականացվում է բավարար չափով:
Մանրամասները՝ տեսանյութում: