Մթերային խանութների, դեղատների փակ լինելու խնդիր չկա. Ռուստամ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
16.03.2020 | 18:24Մթերային խանութների, դեղատների փակ լինելու, երկար ժամանակահատվածի համար առևտուր անելու խնդիր չկա: Կառավարության արտահերթ նիստից հետո հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ինչ վերաբերում է Հայաստան ժամանալուն և երկրից հեռանալուն, նախարարն ասաց. «ՀՀ քաղաքացիների, Հայաստանում օրինական բնակության իրավունք ունեցող այլ անձանց, դիվանագիտական և նմանատիպ այլ անձնակազմի մուտքը երկիր թույլատրվում է: Չի թույլատրվում այն անձանց մուտքը, որոնք համաճարակի առումով որոշակի ակտիվություն ունեցող երկրների ցանկում են: Դա պարետի կողմից առանձին կանոնակարգման ենթակա հարց է»:
Մանրամասները՝ տեսանյութում: