Նինոծմինդայում Հայաստանից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

Սամցխե Ջավախքի վեց մունիցիպալիտետներից հինգի՝ 36 բնակիչ ինքնամեկուսացվել է: Այս քաղաքացիները ժամանել են Վրաստան ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ այլ երկրներից. գրում է aliq.ge-ն:

Ըստ Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի Սամցխե Ջավախքի բաժնի տվյալների, Ախալցիխեում ինքնամեկուսացվել է 18 մարդ, Բորջոմիում՝ 8, Ասպինձայում՝ 4, Նինոծմինդայում՝ 4, Ադիգենիում՝ 2 մարդ:

Ալիք Մեդիայի հետ զրույցում Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը հաստատեց տեղեկատվությունը: Նրա խոսքով, նախօրեին Հայաստանից Վրաստան է ժամանել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչ, Վրաստանի 5 քաղաքացի: Նրանցից մեկը 37 աստիճան ջերմություն է ունեցել, ինչի պատճառով տեղափոխվել է Աբասթումանիի կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ նրա մոտ ջերմություն չի արձանագրվում: Ինչ վերաբերում էմնացած 4 ուղևորներին, նրանք ինքնամեկուսացվել են, առողջական որևէ գանգատ չունեն:

Հիշեցնենք, Վրաստանում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների 33 դեպք է արձանագրվել, այստեղից մեկն արդեն ապաքինվել է: Կարանտինային գոտում է 637 մարդ, հատուկ ուշադրության տակ՝ 54 մարդ:Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից փակել Վրաստանի բոլոր սահմանները, արգելել արտասահմանցիների մուտքը Վրաստան:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են նաև թատրոնները, կազինոները, ժամանցի այլ վայրերը: Պետությունը կոչ է անում ինքնամեկուսացվել, չհաճախել մարդաշատ վայրեր: Սրա հետ մեկտեղ, չեղարկվել են մի շարք բազմամարդ միջոցառումներ՝ այդ թվում հարսանիքները ևս: Ի դեպ, Վրաստանը երկու շաբաթով փակում է սահմանները բոլոր պետությունների հետ: