Արցախում ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն այս պահին չկա. Դավիթ Բաբայան

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Արցախում կորոնավիրուսով վարակվածության որևէ դեպք գրանցված չէ, ինչպես պաշտոնապես արդեն ասվել է, հասարակության շրջանում էլ խուճապ չկա: Factor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը:

«Նորմալ է իրավիճակը, բայց, իհարկե, պրոֆիլակտիկ միջոցառումներ իրականացվում են՝ և համապատասխան կառույցների կողմից, և՛ հասարակությունը փորձում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ հետևելով մասնագետների կարծիքին: Խուճապային տրամադրություններ չկան, բայց պետք է զգույշ լինել՝ դրանից խուսափելու համար, որովհետև խուճապը երբևէ լավ բանի չի բերում: Աժիոտաժ է լինելու արհեստական, սպեկուլյացիա է լինելու սննդի հետ կապված և այլն: Կրկնում եմ՝ մենք չենք գտնվում այնպիսի վիճակում, որ նման քայլեր ձեռնարկենք: Պարզապես պետք է աչալուրջ լինել և խուճապի չմատնվել»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում ապրիլի 5-ի հանրաքվեն և Արցախում մարտի 31-ի նախագահական և խորհրդարանական ընտրությունները հետաձգելու կոչեր են հնչում, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այս պահին նման անհրաժեշտություն չի տեսնում:

«Չգիտեմ՝ դա որքանով է նպատակահարմար: Այս պահի դրությամբ՝ անգամ մեկ կասկած չկա Արցախում: Հայաստանում մի քիչ այլ վիճակ է, սահմանադրական բարեփոխումներ են, իշխանության ձևավորման հարց չէ: Արցախում նախագահի և Ազգային ժողովի ընտրություններ են, այսինքն՝ օրենսդիր և գործադիր իշխանության փոփոխության խնդիր է: Ժամանակը ցույց կտա: Եթե լինի համաճարակ, այլ հարց է, բայց այս պահի դրությամբ ես չեմ տեսնում նման վտանգ»,- հավելեց նա:

Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրակեղծիքների մասին լուրերի, բանակը քաղաքական գործընթացներում ներքաշելու փորձերի և դրանից զերծ մնալու՝ ՊԲ-ի կոչի առնչությամբ Դավիթ Բաբայանն ասաց՝ բանակը և, ընդհանրապես, բոլոր ուժային կառույցները պետք է զերծ պահել ընտրություններում ներգրավելուց:

Ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին, նրա հավաստմամբ՝ փաստ է, որ Արցախում երբևիցե ընտրությունները չեն կեղծվել: Փոխարենը, Բաբայանն այս ընտրարշավում որոշ մտահոգիչ զարգացումներ է նկատում:

«Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ գաղափարախոսությունը փոխվում է գաղափորախոսության: Եթե փորն է խոսում, փորի կարիքներով ենք առաջնորդվում, շատ վտանգավոր է դառնում: Երկրորդ՝ աննախադեպ ձևով աճել է սեփական անձի պաշտամունքը: Այնպիսի պաստառներ են փակցնում, որ զարմանում ես, նման բան նախկինում չի եղել: Նման յուրաքանչյուր պաստառը մի քանի հարյուր հազար դրամ արժե, և դեռ խոսում ենք ժողովրդի բարեկեցության մասին: Այդ պաստառները մինչև մարտի 31-ն են լինելու, դրանից հետո դեն են նետելու: Պաստառների, մեծ համերգների, շոուների վրա փող եք ծախսում, բա կարիքավորներին օգնեք»,- ասաց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը վստահ է, որ թափանցիկ ընտրություններ են անցկացվելու, սակայն, ըստ նրա, ընտրության արդյունքները ցույց են տալու երկրի իրական պատկերը:

«Մենք գաղութ չենք, որ բերեն գեներալ-գուբերնատոր նշանակեն, մենք ենք ընտրում իշխանություն: Իսկ յուրաքանչյուր իշխանություն հայելին է հասարակության: Հետևաբար, շատ բան երևալու է ընտրությունների արդյունքում: Իսկ որ քվեարկությունը նորմալ է անցնելու, ես կասկած չունեմ, բայց քվեարկությամբ չէ, որ պետք է ամփոփենք և ախտորոշենք հասարակության վիճակը, այլ նրանով, թե ինչպիսի իշխանություն է ձևավորվելու»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:

Թամարա Հակոբյան