Շիրակի մարզում կորոնավիրուսի դեպքեր ու վարակակիրներ չկան

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

Շիրակի մարզում այս պահին կորոնավիրուսով վարակակիրներ ու մտահոգիչ դեպքեր չկան։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

«Չկա ոչ մի մտահոգիչ դեպք, մենք արտակարգ ռեժիմով աշխատում ենք։ Ունենք հսկողության տակ վերցված անձինք։ Ահագին մարդիկ արդեն կարանտինից դուրս են եկել, իհարկե, նաև մտնում են կարանտին։ Այս պահին թիվը հստակեցման փուլում է, բայց մտահոգիչ ոչինչ չունենք։ Օպերատիվ ռեժիմով աշխատում ենք, մարզում ստեղծվել է օպերատիվ շտաբ, համակարգում ենք ՀՎԿԱԿ-ի, տեսչական մարմնի հետ, ինչպես նաև օպերատիվ աշխատում ենք մեր բոլոր բուժհաստատությունների հետ»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Համապատասխան աշխատանքներ ու վերահսկողություն է տարվում նաև «Շիրակ» օդանավակայանում ու Բավրայի անցակետում։

«Կան պատկան մարմիններ, որոնք իրականացնում են հսկողություն, սահմանակետում կան մասնագետներ և՛ ՀՎԿԱԿ-ից, և՛ տեսչական մարմնից։ Իրենք հսկողություն են իրականացնում, և եթե կան այնպիսիք, որոնց պետք է վերցնել կարանտինային հսկողության տակ, փոխանցում են մեզ»,- նշեց մարզպետարանի պաշտոնյան:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ նախօրեին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ ռիսկային երկրներից օրերս վերադարձած մեկ երիտասարդի տեղափոխել են Երևան՝ նմուշառումն այնտեղ իրականացնելու համար։

Լեյլի Ասլանյանը տեղեկացրեց, որ երիտասարդի նմուշառման պատասխանը դեռ չունեն:

Էմմա Չոբանյան