Կորոնավիրուսը կարող է ընթանալ առանց ախտանիշների. Գերմանիայում գտնվող հայ բժիշկը մանրամասներ է հայտնում

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Կորոնավիրուսը տարածվում է, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում: Տեղեկանալու համար, թե ինչ վիճակ է այլ երկրներում,  Factor.am-ը զրուցել է Գերմանիայում գտնվող հայ բժիշկ Տարոն Սարիբեկյանի հետ:

«Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը պաշտոնապես բավական աճում է: Նախապես Գերմանիան ոչինչ չէր անում՝ Եվրոպայի ոչ մի երկրի հետ սահման չի փակել: Ուրբաթ օրվանից սկսվեցին հիմնական միջոցառումները, որոնց թվում էին դպրոցները, թանգարանները փակելը: Բեռլինում դեպքերի աճի հետ կապված՝ սկսեցին բարերը փակել: Այսինքն՝ մարդկային կուտակում առաջացնող բոլոր հաստատությունները փակվեցին: Միաժամանակ, հետաձգվեցին բոլոր այն միջոցառումները, որոնք 1.000 և ավելի մարդու մասնակցություն էր ենթադրվում: Շաբաթ օրվանից մեր հիվանդանոցում սկսվեց հիվանդների հարազատների այցելությունների արգելքը, միայն հրատապ դեպքերում հարազատը կարող է այցելել իր հիվանդին: Եվ այսօր արդեն Գերմանիան հայտարարեց, որ փակում է սահմանները Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի հետ: Եվ, իհարկե, ամենակարևոր միջոցառումը, մարդկանց հորդորում են տներից դուրս չգալ»,- փոխանցեց նա:

Բժիշկը նշեց, որ հետևում է Հայաստանում կատարվող իրադարձություններին․ «Տեսնում եմ, թե ինչպես են մեղադրում Էջմիածնեցի կնոջը։ Նա վստահաբար չէր ցանկանա վիրուս բերել Հայաստան: Եթե դա չլիներ ինքը, լինելու էր ինչ-որ մեկը, որովհետև վիրուսն ամբողջ աշխարհում է տարածվում և, այսպես թե այնպես, դա լինելու էր: Օրինակ՝ Իտալիան, երբ տեսավ՝ չի կարողանում դեմն առնել, արդեն կարանտին հայտարարեց, ոչ ոք իրավունք չունի տանից դուրս գալ: Բնականաբար, դա վարակի տարածումը կանխում է, իսկ այդ մարդիկ, որոնք վարակվել են, օրերն անցնում են, իրենք առողջանում են կամ մահանում են. մահերի թիվը բավական մեծ է Իտալիայում: Աշխարհում Իտալիան երկրորդն է մահերի թվով՝ Չինաստանից հետո: Ինչպես ենք տեսնում Իտալիայում ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը. դա այն է, որ այսօր արդեն հիվանդացության ոչ մի նոր դեպք չի արձանագրվել, ինչը ցույց է տալիս հայտարարված կարանտինի արդյունավետությունը: Այնպես որ՝ Հայաստանն էլ, կարծում եմ, շուտով կհետևի Իտալիայի օրինակին»,֊ կանխատեսեց  Սարիբեկյանը:

Բժիշկը նաև նկատեց, որ վիրուսի գաղտնի՝ առանց կլինիկական որևէ ախտանշանի, չդրսևորվող շրջանը 2-14 օր է, իսկ այդ նշանադրությանը մասնակցած մարդիկ պոտենցիալ վիրուսակիրներ են, իրենք էլ իրենց շրջապատում ում հետ շփվել են, այդ վիրուսը տարածել են: Ըստ նրա՝ մարդկանց ոչ թե պետք է տարհանել, ուղղակի պետք է խորհուրդ տալ, որ տանը մնան, փորձեն շփում չունենալ այլ մարդկանց հետ: Խոսելով կորոնավիրուսի մասին՝ բժիշկն ասաց, որ այն ընթանում է շատ տարբեր՝ կախված նրանից, թե ինչ օրգանիզմ է ախտահարում:

«Մարդիկ, որոնք շատ ամուր իմունիտետ ունեն, ունենում են շատ թույլ արտահայտված գանգատներ, կարող է լինել ջերմության բարձրացում, չոր հազ, մարմնի կոտրտվածություն, և լինում են դեպքեր, երբ ընդհանրապես անախտանիշ է ընթանում, մարդիկ չեն էլ իմանում, որ կորոնավիրուսով վարակված են, կամ իմանում են այն ժամանակ, երբ կոնտակտ են ունեցել ու կասկածում են, և հայտնաբերվում է: Եվ, ցավոք, այն մարդիկ, որոնք թույլ իմունիտետ ունեն, բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ ունեն, այսպես ասած, կորոնավիրուսային թոքաբորբ է առաջանում, որը ընթանում է ծանր և կարող է հանգեցնի շնչառական անբավարարության, որի ժամանակ պետք է արհեստական օդափոխող համակարգի՝ շնչառական ապարատի միացնել: Բայց դա քիչ դեպքերում է: Ինչպես տեսնում ենք՝ ամբողջ աշխարհում մահացությունը մեկ տոկոս է կազմում կորոնավիրուսից, մահացածների միջին տարիքը, օրինակ՝ Իտալիայում, 69 է, իսկ ամբողջ աշխարհում վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենամեծ մահացությունը 80-ից բարձր տարիքով մարդկանց շրջանում է»,- տեղեկացրեց բժիշկը:

Նա հայտնեց, որ Գերմանիայում այս պահին 10 մահվան դեպք կա, որոնք բոլորը 80 և ավելի տարեկան են և ունեցել են բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ: Բժշկից տեղեկացանք, որ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Գերմանիայում կա բժշկական դիմակների սղություն. «Հիվանդանոցում ունենք դիմակներ, բայց հաշվարկները ցույց են տալիս, որ 14 օր կբավականացնի: Բայց շատ կարևոր է, որ մարդիկ գիտակից են մոտենում իրավիճակին ու խանութները չեն դատարկում: Ինչ վերաբերում է վիրուսի դրսևորումներին, նախ ասեմ, որ Արսեն Թորոսյանը ճիշտ է պնդում, որ բարձր ջերմաստիճանի, մասնավորապես՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ վիրուսը քայքայվում է, չի դիմանում բարձր ջերմաստիճանին: Այսինքն՝ կարելի է ասել, գագաթնակետին հասել ենք, հիմա գնալով նվազելու է, ինչքան ջերմաստիճանը բարձր լինի, այնքան ավելի շուտ կունենանք անկում: Վիրուսի մասին պետք է իմանալ, որ այն առաջացնում է չոր հազ, քթից հոսք չի առաջանում, ինչպես գրիպի դեպքում, դրանով կարելի է տարբերել, ինչպես նաև ջերմության բարձրացումով է ընթանում: Ամենակարևորը խուճապի չմատնվել, որովհետև խուճապը սթրեսի է հանգեցնում, իսկ սթրեսը նպաստում է իմունիտետի անկմանը և օրգանիզմը ընկալունակ է դարձնում վիրուսի նկատմամբ: Երկրորդ՝ անիմաստ չծանրաբեռնել առողջապահական համակարգը, չզանգել շտապօգնություն, կա հատուկ թեժ գիծ Առողջապահության նախարարությունում, զանգել, գանգատները նշել ու հետևել իրենց տրված ցուցումներին»,- եզրափակեց նա:

Լիլիթ Շաբոյան