Այսօր կորոշենք՝ կարիք կա՞ ՀՀ-ում կորոնավիրուսի կապակցությամբ արտակարգ դրություն հայտարարել. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Այսօր մոտ մեկ ժամից ՀՀ կառավարությունում խորհրդակցություն կհրավիրվի՝ որոշում կայացնելու, արդյո՞ք կարիք կա կորոնովիրուսով պայմանավորված՝ Հայաստանում արտակարգ դրություն մտցնել, թե՝ ոչ։ Այս մասին վաղ առավոտյան ուղիղ եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկ նորություն էլ կա՝ կորոնավիրուսով վարակվելու դեպք արձանագրվել է նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում՝ 28 վարակակրի շրջանակում․ «Գիշերը աշխատանքներ են տարվել այդ ձեռնարկությունում՝ հասկանալու համար, թե ովքեր են կոնտակտավորները, մեկուսացման աշխատանքներ են իրականացվել և շարունակվել են»։

Արտակարգ դրություն կարող է հայտարարվել կամ ամբողջ հանրապետությունում կամ առանձին շրջաններում: «Եթե հայտարարվի արտակարգ դրություն, համաճարակային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի։ Էջմիածնի 27 ելքերից ու մուտքերից միայն 3-ն են աշխատում։ Քաղաքից դուրս եկող մեր հայրենակիցները ջերմաչափվում են և եթե ունեն ջերմություն, կինքնամեկուսացվեն»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսօր առավոտյան է վարչապետը Երևան վերադարձել Սևանից, որտեղ ինքն ու Աննա Հակոբյանը ինքնամեկուսացվել էին։ Նրանց երկրորդ թեստի պատասխանը ևս բացասական է։

Վարչապետը հորդորում է քաղաքացիներին միմյանց տեսնելիս չհամբուրվել, շփումները մինիմալի հասցնել։ Պարենային անվտանգության պրոբլեմ, ասաց, չկա՝ հարցը կկարգավորվի, եթե նման խնդիր առաջանա: «Սա ճգնաժամ է, բայց այս ճգնաժամից պետք է դուրս գանք հաղթանակած»,- եզրափակեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: