Կառավարությունը քննարկու՞մ է արտակարգ դրություն կամ արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցը. վարչապետի խոսնակը հերքում է

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Կորոնավիրուսի նոր տեսակի տարածման վտանգով պայմանավորված ՝ նախօրեին ՀՀ կառավարությունում քննարկվել է երկրում արտակարգ դրություն մտցնելու հարցը: Այդպիսով՝ հնարավոր կլիներ նաև կասեցնել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն։

Factor.am-ին հայտնի դարձավ, որ քննարկման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դեմ են արտահայտվել՝ նշելով, որ նման քայլի գնալու կարիք չկա, քանի որ իրավիճակը վերահսկելի է։

Բացի այդ՝ արտակարգ դրության ռեժիմը խիստ սահմանափակումներ է ենթադրում, որոնք կարող են բացասական հետևանքներ ունենալ երկրի տնտեսության համար։ Երեկ ամբողջ օրվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը արտակարգ դրություն մտցնելու մասին մեր տեղեկությունները հերքեց: «Չկա նման բան, չի համապատասխանում իրականությանը»,- փոխանցեց նա:

Այնուհետ, Factor.am-ին հայտնի դարձավ, որ կառավարությունում քննարկել են արտակարգ դրության փոխարեն արտակարգ իրավիճակ հայտարարելու տարբերակը: Սակայն արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում էլ հնարավոր չի լինի կասեցնել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն, քանի որ նման օրենսդրական կարգավորում չկա: Այդ իսկ պատճառով՝ պայմանավորված վիրուսի տարածման առաջիկա զարգացումներով, քննարկվում է Հանրաքվեի և Արտակարգ իրավիճակների մասին օրենքներում փոփոխություններ կատարելու տարբերակը, որոնք հնարավորություն կտան կասեցնել կամ հետաձգել հանրաքվեն։

ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանից այսօր հետաքրքրվեցինք՝ արդյոք քննարկվո՞ւմ է արտակարգ իրավիճակ մտցնելու տարբերակը, խոսնակը, սակայն, այս անգամ էլ հերքեց. «Այս պահին նման որևէ քննարկում կամ որոշում առկա չէ»։

Նշենք, որ ներկա օրենսդրությամբ նշանակված հանրաքվեն կարող է հետաձգվել, եթե ՀՀ նախագահի պաշտոնը թափուր է, ՀՀ բնակչության ավելի քան մեկ երրորդն ընդգրկող տարածքում արտակարգ և ռազմական դրություն է հայտարարված։ Արտակարգ դրություն մտցնելու որոշում կայացնում է ՀՀ կառավարությունը, որից հետո իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հիշեցնենք, որ Հայաստանում պաշտոնական տվյալների համաձայն այս պահին կա կորոնավիրուսով վարակված 26 մարդ:

Նարեկ Կիրակոսյան