Իտալիայից մարտի 15-ի ոչ կանոնավոր չվերթի ուղևորները «Զվարթնոց»-ից դուրս են բերվելու հատուկ ելքով

Լուրեր

23.06.2026 | 19:35
Իսրայելը պետք է ազատվի ամերիկյան զենքից կախվածությունից. Իրանի դեմ պայքարը «կախված է մեր ուժից»․Նեթանյահու
23.06.2026 | 19:21
2 միլիարդ եվրո ներդրումներ` Սևծովյան տարածաշրջանում և Հարավային Կովկասում կապակցվածության զարգացման համար
23.06.2026 | 19:07
Ուղիղ եթերում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել
23.06.2026 | 19:00
Փաշինյանն է ուզում ընդդիմությունը փողոց դուրս գա․ չունի լեգիտիմություն, ուզում է այն փողոցով ստանալ․ Ստեփան Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:49
Չեն կարողանում մարսել մեր ներկայությունը, կոնֆլիկտ են հրահրում․ Մանուկ Սուքիասյանը՝ ավագանու իշխանական անդամների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:43
Քննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր
23.06.2026 | 18:25
Թրամփը պնդում է, որ Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել՝ չնայած Թեհրանի հերքմանը
23.06.2026 | 18:14
Ասացի` զբաղվիր քո գործերով. Ավետիսյանը` իր և Անի Խաչատրյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 18:10
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստան կայցելի // ՌԴ-ում բենզինի վաճառքի սահմանափակումներ են․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 18:03
ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Ադրբեջան կայցելի
23.06.2026 | 17:57
5.5 կգ մարիխուանայի ապօրինի իրացման փորձի գործով նախաքննությունն ավարտվել է
23.06.2026 | 17:46
Թուրքիայում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել՝ Անկարայում նախանշված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ
23.06.2026 | 17:37
Հայաստանի կրթական համայնքը կստանա ChatGPT Edu-ի 50 հազար անվճար բաժանորդագրություն
23.06.2026 | 17:25
Հարավային Օսիայի նախագահը հրաժարական է տվել․ նա կդառնա Պուտինի խորհրդականը
23.06.2026 | 17:17
Պատգամավորներն ու նախարարները կերդվեն նոր տեքստով․ ինչ փոփոխություններ են նախատեսվում
Բոլորը

: Իտալիայից մարտի 15-ին Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները ենթարկվելու են սանիտարակարանտինային հսկողության և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով: Այս մասին տեղեկացրին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հավելելով, որ օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով, ընդունում և ճանապարհում է չվացուցակով նախատեսված չվերթերը։

«Միևնույն ժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը, չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ։

Այս պահի դրությամբ, նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու են միայն մարտի 15-ին Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները, որոնք օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով:

Հարգելի ուղևորներ,

Ձեր չվերթի հետ կապված օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել Ձեր չվերթն իրականացնող ավիաընկերությանը կամ հետևել «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակին http://zvartnots.aero/»,- ասվում է հաղորդագրության մեջ: