Պետական գերատեսչություններին հանձնարարվել է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով կազմակերպել. Տիգրան Ավինյան
Քաղաքականություն
15.03.2020 | 10:58ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ տեղեկացնում է, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։
«Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը»,- գրել է փոխվարչապետը: