Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ:

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն այս տարվա փետրվարին Մյունխենում տեղի ունեցած իրենց հանդիպումից հետո կրկին անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակին և միտումներին, դրա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումներին:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպւթյան կողմից Հայաստանին ցուցաբերված տեխնիկական և մասնագիտական աջակցության համար, որի մասին նշվել էր Մյունխենի հանդիպման ընթացքում:

ԱՀԿ կողմից պանդեմիայի հայտարարումը խոսում է իրավիճակի բարդության մասին և էլ ավելի է կարևորում այս իրավիճակում միջազգային և ազգային ջանքները համատեղելու, պետությունների կողմից համատեղ և համաձայնեցված գործելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ սահմանային հսկողության, բնակչության տեղաշարժի և փոխօգնության առումով, ինչը հատկապես էական է Հայաստանի պարագայում: Այս համատեքստում ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կազմակերպությունն ուշադրության կենտրոնում կպահի իրավիճակը Հայաստանում:

Հանրապետության նախագահը նշել է, որ համամիտ է ԱՀԿ տնօրենի մոտեցմանը՝ պետությունների կողմից կանխարգելման և հակազդման ազգային ռազմավարությունների մշակման անհրաժեշտության առումով և տեղեկացրել, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ գործողությունների ծրագրի համար շատ արժեքավոր կլինեն ինչպես կազմակերպության կողմից պետություններին առաջարկվող ազգային ռազմավարությունների ուղղություններն, այնպես էլ ԱՀԿ փորձագետների ակտիվ ներգրավվածությունը: Նախագահը կարևորել է նաև արդեն իսկ Հայաստանում գտնվող՝ ԱՀԿ մասնագետների խորհրդատվական գործունեությունը՝ նշելով դրա շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ մասնագետներ ու փորձագետներ ներգրավելու անհրաժեշտությունը:

Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել նոր կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս արագ հսկողության տակ վերցնելու միջոցառումների արդյունավետության մեծացումն ամբողջ աշխարհում։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դրա համար պահանջվում է իշխանությունների և բնակչության կողմից խնդրի լրջության գիտակցում, ինքնակազմակերպում, բարձր պատասխանատվություն և կարգապահություն:

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենը խոսել են նաև նորարարության և ուսուցման միջոցով հիվանդության հաղթահարմանը, մասնավորապես՝ նոր կորոնավիրուսի ախտորոշմանը, պատվաստանյութի մշակմանն ու բուժմանն ուղղված հետազոտությունների մասին:

ԱՀԿ գլխավոր տնօրենը սիրով ընդունել է Հանրապետության նախագահի՝ առաջիկայում Հայաստան այցելելու հրավերը:

Հանրապետության նախագահը ԱՀԿ գլխավոր տնօրենին առաջարկել է Հայաստանում այս տարվա հունիսի 6-8-ը նախատեսված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակներում նրա մասնակցությամբ կազմակերպել քննարկում՝ նվիրված նոր կորոնավիրուսի կանխարգելման և բուժման նորարական միջոցներին, ինչպես նաև՝ պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին:

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենը պայմանավորվել են պարբերաբար տեղեկատվություն փոխանակել իրավիճակի վերաբերյալ։

Նշենք, որ հեռախոսազրույցին նախորդել էր Հանրապետության նախագահի զրույցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, ով ներկայացրել է Հայաստանում նոր կորոնավիրուսի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Հեռախոսազրույցից հետո նախագահը տեղեկատվություն է տրամադրել նախարարին ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և Գլխավոր տնօրենի կողմից ներկայացված առաջարկությունների մասին: