ՔԾԿ-ում անցկացվել են ծառայողների արտաքին տեսքի և նոր համազգեստի կրման կարգի շարային ստուգատես 

Լուրեր

22.06.2026 | 15:51
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքի պատճառը
22.06.2026 | 15:45
Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանը ցանկանում է դառնալ դատավորների Էթիկայի հանձնաժողովի անդամ․ Դեպարտամենտը հրապարակել է թեկնածուների ցանկը
22.06.2026 | 15:30
Կարող է իր ներողություններն իրեն պահել․ Զելենսկին Լուկաշենկոյից «կոնկրետ քայլեր» է պահանջում
22.06.2026 | 15:19
Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
Բոլորը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2020թ. մարտի 13-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարչական շենքի շարային հրապարակում ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ անցկացվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության, պահպանության ապահովման, ուղեկցումների, հերթապահության և հատուկ նշանակության բաժիններում ծառայություն իրականացնողների արտաքին տեսքի և նոր համազգեստի կրման կարգի ստուգատես, ինչպես նաև ցուցադրական վարժանք հատուկ նշանակության ստորաբաժանման կատարմամբ:

«Ստուգատեսի ընթացքում մասնակից ստորաբաժանումների կողմից ներկայացվեցին համապատասխան զեկուցումներ, շարային պատրաստվածությանը բնորոշ հնարքներ:

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը, ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանի, տեղակալներ, արդարադատության գնդապետներ Վահե Պապոյանի, Վարդգես Ծաղիկյանի և Ռոբերտ Մինասյանի ուղեկցությամբ, անցավ ստուգատեսի մասնակից ստորաբաժանումների շարքերով, ողջունեց նրանց և ստուգեց ներկայացվածության և պատրաստվածության վիճակը, որի ընթացքում տրվեցին թերություններն ու բացթողումները վերացնելուն ուղղված ցուցումներ:

Ստուգատեսի անցկացումից հետո Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողների մասնակցությամբ ցուցադրվեցին տարաբնույթ, ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշումների և գործողությունների իրականացմանն ողղված մարտական հնարքներ, ինչպես նաև վնասազերծման բեմադրություններ: Ծառայողներն աչքի ընկան իրենց բավարար արհեստավարժությամբ, զգոնությամբ և պատրաստվածությամբ:

Հիշեցնենք, որ Քրեակատարողական ծառայության համակարգը Ներքին գործերի նախարարությունից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգ ընդգրկվելուց հետո կատարվող բարեփոխումների շրջանակում Կառավարության 2019թ. հունիսի 20-ի որոշմամբ առաջին անգամ փոփոխության է ենթարկվել նաև քրեակատարողական ծառայողների հանդերձանքը, ինչը միանշանակ խորհրդանշում է նոր ձևում նոր բովանդակության արտացոլում:

Ծառայության պետ Արթուր Գոյունյանը, գոհունակություն հայտնելով ծառայողների մասնագիտական պատրաստվածությունից, պատշաճ ու ծառայողին հարիր ներկայանալու կեցվածքից, հանձնարարեց, որ ծառայողները համազգեստը կրեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան, ինչը նաև խթանիչ միջոց կհանդիսանա ոլորտային քաղաքականության սկզբունքներն արդի պահանջներին, ծառայությունը կրելու կարգին ու պայմաններին ներկայացվող նոր ձևաչափերը կենսագործելու համար, որոնք միանշանակ միտված են ապահովելու և զարգացնելու Քրեակատարողական ծառայության արտաքին տեսքը, գործելակերպի օրինականությունը, միասնականությունը, արհեստավարժությունը, զգոնությունը, պատասխանատվությունը, ինչպես նաև ամրապնդելու հասարակական վստահությունը ծառայության հանդեպ:

Հավելենք, որ յուրաքանչյուր շաբաթ ՀՀ ԱՆ քրեակատարողական 12 հիմնարկներում ևս անցկացվում են արտաքին տեսքի և համազգեստի կրման կարգի ստուգատեսներ»,- ասված է հաղորդագրությունում: